Նախագծեր

Միկրո Երևան. լուսանկարչական-հետազոտական նախագիծ

Բովանդակություն, նպատակ: <<Միկրո Երևանը>> լուսանկարչական-հետազոտական նախագիծ է, որով ուսումնասիրվում են Երևանի խնդրահարույց հանրային և ոչ հանրային տարածքները, քաղաքային ենթակառույցները, բնակիչներին և այլն: Խնդիրները, որոնք պարունակում են հետազոտվող տարածքները կարող են լինել տարբեր բնույթի և ոլորտի՝ սոցիալական, պատմա-մշակութային, քաղաքական, էկոլոգիական: Այս հետազոտական նախագիծը հնարավորություն կտա ծանոթանալ Երևանի առավել չհետազոտված, չուսումնասիրված կամ չբարձրաձայնված խնդիրների հետ:                                                                 Նախագծի իրականացման փուլերը՝                                                                                                   1. Հետազոտվող տարածքների ընտրություն-քարտեզագրում                                                       2.Ընտրված տարածքների լուսանկարահանում, ուսումնասիրություն, տեղեկատվության ձեռք բերում տարբեր աղբյուրներից                                                                                                    3. Նկարահանված նյութի խմբագրում, մշակում, հրապարակում    

Նախագծի մասնակիցները Քոլեջի սովորողներն են: Նախագծի արդյունքները պարբերաբար կհրապարակվեն, կներկայացվեն կրթահամալիրի կայքում: Նախագծի վերջնական արդյունքները կներկայացվեն կատալոգի տեսքով:

1.Միկրո Երևան. Երևանի կայարան

2.Միկրո Երևան. Բանգլադեշ

3.Միկրո Երևան. Պարտքերի ցուցակ

4.Միկրո Երևան. Բ4

5.Միկրո Երևան.  Առաջին գունավոր տպարան