Ավագ դպրոցի “Լուսանկարչություն” առարկայի ուսումնական ծրագիր

Ծրագրի բովանդակությունը և նպատակը

Լուսանկարչությունը և վիդեո արվեստը պատկանում են այն մեդիաների շարքին, որոնք առավել տեխնոկրատիզացված են և սովորաբար առաջնային են համարում տեխնիկական գրագիտությունը: Այս ուսումնական ծրագրի նպատակն է կիրառել լուսանկարչության  տեխնիկական հմտությունները` ստեղծելով  կոնցեպտուալ   արտ –նախագծեր:   Ծրագրի հենակետը  կոնցեպտուալ  լուսանկարչությունն է:   Այն  կազմված է  չորս  հիմնական մասերից`

1.Պատկերի պրակտիկաների  ուսումնասիրություն և քննադատություն

2.Համադրական նախագծեր

3.Ծրագրային ֆիլմադիտումներ 

4.Լուսանկարչության տեխնիկա

 

Այս ուսումնական ծրագիրը ունի նախագծային ձևաչափ, այսինքն` ուսումնական  հանդիպումները իրականացվում են  կոնկրետ համադրական  նախագծերի շրջանակներում:  Նախագծերը բազմամեդիա են  / լուսանկարչություն, վիդեո,  վիդեո արտ,  ինստալյացիա  և այլն/  և  իրականացվում են համադրական կոնցեպտի շրջանակներում:  Առաջիկա համադրական նախագծերի թեմաները հետևյալն են`

    1.Քաղաքային միջավայրի  ապամոնտաժում /լուսանկարչական-հետազոտական նախագիծ/

    2.Քաղաքային ատավիզմներ /լուսանկարչական նախագիծ/

    3.Ենթամշակույթն ու դիմանկարը /լուսանկարչական նախագիծ և վիդեո ինստալյացիա/

    4.Մեխանիկական շարժման միֆը /բազմամեդիա նախագիծ/

    5.Սոցիլական կայքերի պլատֆորմը. ինքնության վերածումը օգտատերի /լուսանկարչական-քննադատական նախագիծ/

Ուսումնական միջավայրի պահանջներ

Կաբինետ կամ սրահի որևէ հատված` համալրված մոնտաժային համակարգչով և պրոյեկտորով: Սովորողները պետք է ունենան իրենց անհատական լուսանկարչական ապարատները: Որպես ուսումնական նյութ ծառայելու է իմ անհատական պրեզենտացիաները, որոնք պատրաստել եմ` օգտվելով  որոշ մասնագիտական գրքերից և էլեկտրոնային կայքերից:

Ուսումնական պարապմունքների  կազմակերպման մեթոդական նկարագրություն

Քանի որ այս հանդիպումների վերջնական նպատակը  կոնցեպտուալ լուսանկարչության ուսումնասիրությունն է, ապա ուսումնական պարապմունքները կառուցված են լինելու որևէ համադրական կոնցեպտի շրջանակներում, իսկ առաջացած տեխնիկական հարցերը  լուծվելու են տեղում և չեն լինելու որպես առանձին  պարապմունքի թեմա: Այսինքն` ծրագրային 4-րդ կետը իրագործվելու է` ելնելով աշխատանքային պրոցեսի ժամանակ առաջացած հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր սովորող ընդգրկված է լինելու  իրագործվող նախագծի իրականացման աշխատանքների մեջ իր անհատական արտ-նախագծով: Ուսումնական հանդիպումների բովանդակային մասը բաժանված է մի քանի սեկտորների և դրանց ճկունությունը կախված է միայն լոկալ իրավիճակներից: Այս կամ այն պատկերային պրակտիկայի ուսումնասիրությունն  ու քննադատությունը կթելադրի կոնկրետ աշխատանքային իրավիճակը: Այսինքն` այս ծրագրի բովանդակային պահանջարկը  առաջանում է ինտերակտիվ մեթոդով:

    Համադրական նախագծերի վերջնական արդյունքները կհանրայնացվեն որոշակի միջոցառումների միջոցով` տարբեր մեդիաների կիրառությամբ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s