Նպատակը և խնդիրները
Վիդեոարվեստը հանդիսանում է լայն հասարակական սպառման արտադրանք և ներառում է բազմաթիվ ոլորտներ: Այդ իսկ պատճառով բավականաչափ խախտվել կամ կարելի է ասել նույնիսկ բացակայում են այն չափանիշները, որոնք վիդեոն դարձնում են արվեստ կամ գոնե միտում ունեն դա անելու: Այս ուսումնական ծրագիրը փորձ է ուսումնասիրելու այդ չափանիշները և որոշակի վիդեոհմտություններ ձեռք բերելուց հետո նաև օգտագործել այդ մեդիան նոր ստեղծարար նախագծերի մեջ: Ծրագրի հենակետն ու արտադրական իդեալը կոնցեպտուալ կամ էքսպերիմենտալ վիդեոարվեստն է:
Ծրագրի իրականացումը հիմնված է շարժական պատկերի կառուցվածքային խնդիրների ուսումնասիրության վրա: Այն հիմնականում ուղղված է վիդեոյի նոր տենդենցների ուսումնասիրմանը և նոր գաղափարների ձևակերպմանն ու իրականացմանը շարժապատկերի միջոցով: Այն բախկացած է 3 հիմնական կետերից`
- Օպերատորական տեխնիկայի ուսումնասիրություն
- Նկարահանում
- Ծրագրային ֆիլմադիտումներ /ֆիլմացանկի մեջ ընդգրկված են 20-30ականների ավանգարդ կինոն, 60 ականներից մինչ այժմյան վիդեո արտը և որոշ հեղինակային ֆիլմեր/
Ուսումնական պարապմունքների արդյունքները կներկայացվեն շնորհանդեսների և ֆիլմադիտումների տեսքով:
Ուսումնական միջավայրի պահանջներ
Ուսումնական կաբինետում անհրաժեշտ է մոնտաժային համակարգիչ, պրոյեկտոր: Սովորողները պետք է ունենան իրենց անձնական համակարգիչները /նոութբուք, նեթբուք/, որտեղ ներբեռնված լինի Premier Pro մոնտաժային ծրագիրը, լուսանկարչական խցիկները, ցանկալի է նաև իրենց անձնական տեսածցիկը` թեկուզ սիրողական:
Ուսումնական պարապմունքների մեթոդական նկարագրություն
Դասապրոցեսը բախկացած է լինելու հետևյալ բաղադրիչներից`
1.Ուսումնական նյութի քննարկում
2.Նկարահանված նյութի քննարկում
3.Նկարահանում
Այս բաղադրիչները կկազմակերպվեն ըստ աշխատանքային պրոցեսի արդյունավետության և կգործեն որոշակի ինտերվալներով: