<<Լուսանկարչություն>> առարկայի մեկամյա ուսումնական ծրագիր
Լուսանկարչությունը պատկանում է այն մեդիաների շարքին, որոնք առավել տեխնոկրատիզացված են և սովորաբար առաջնային են համարում տեխնիկական գրագիտությունը: Այս ուսումնական ծրագրի նպատակն է կիրառել լուսանկարչական արվեստի տեխնիկական հմտությունները` ստեղծելով կոնցեպտուալ արտ –նախագծեր: Ծրագիրը հիմնված է հետևյալ առանցքային հասկացության վրա` կոնցեպտուալ լուսանկարչություն: Այն կազմված է երեք հիմնական մասերից`
1.Պատկերի պրակտիկաների ուսումնասիրություն և քննադատություն
2.Համադրական նախագծեր
3Լուսանկարչական տեխնիկայի ուսումնասիրություն
Ծրագրի առաջին կետը նախատեսում է լուսանկարչական արվեստի պատմության մեջ իրենց ներդրումն ունեցած լուսանկարիչների և նրանց աշխատանքների հետ ծանոթացում՝ ըստ ժամանակաշրջանների և բովանդակության:
Համադրական նախագծեր. այս ուսումնական ծրագիրը ունի նախագծային ձևաչափ, այսինքն` ուսումնական հանդիպումները իրականացվում են կոնկրետ համադրական նախագծերի շրջանակներում: Նախագծերը բազմամեդիա են / լուսանկարչություն, վիդեո, վիդեո արտ, ինստալյացիա և այլն/ և իրականացվում են համադրական կոնցեպտի շրջանակներում: Առաջիկա համադրական նախագծերի թեմաները հետևյալն են`
1.Քաղաքային միջավայրի ապամոնտաժում /լուսանկարչական-հետազոտական նախագիծ/
2.Քաղաքային ատավիզմներ /լուսանկարչական նախագիծ/
3.Ենթամշակույթն ու դիմանկարը /լուսանկարչական նախագիծ և վիդեո ինստալյացիա/
Նախագծերը բախկացած են երկու պրոցեսից` նկարահանում և քննարկում:
Նախագծերի արդյունքները պարբերաբար կներկայացվեն շնորհանդեսների, ֆոտոցուցահանդեսների և ֆիլմադիտումների տեսքով:
Լուսանկարչական տեխնիկայի ուսումնասիրություն.
- Լուսանկարչություն. Պատմական ակնարկ
- Լուսանկարչական ապարատ
- Օբյեկտիվներ. Օբյեկտիվների դասակարգումը
- Օբյեկտիվների հիմնական բնութագրերը
- Ոսպնյակներ
- Ոսպնյակով տրվող պատկերներ. դիոպտրիա
- Աչք և տեսողություն
- Էքսպոզիցիա
- Տեսարանավորոշիչներ
- Ֆոտոմետրիա
- Սենսիտոմետրիա
- Գույնի խառնում
- Պորտրետային լուսավորություն
- Բնական լուսավորման ռեժիմներ
- Լուսազտիչներ
- Լուսարձակներ
- Նկարահանման տեսակներ
- Թվային ֆոտոապարատի կառուցվածքը
- Ֆոկուսավորման սիստեմաներ
- Կոմպոզիցիա. Բախկացուցիչ մասերը
- Հեռանկար
- Կոմպոզիցիայի տեսակները
- Լույս. Լուսային երևույթներ և մեծություններ
- Ֆոտոռեպորտաժ
- Ֆոտոպատմություն