Լուսանկարչությունը և վիդեո արվեստը պատկանում են այն մեդիաների շարքին, որոնք առավել տեխնոկրատիզացված են և սովորաբար առաջնային են համարում տեխնիկական գրագիտությունը: Այս ուսումնական ծրագրի նպատակն է կիրառել լուսանկարչական և վիդեո արվեստի տեխնիկական հմտությունները` ստեղծելով կոնցեպտուալ արտ –նախագծեր: Ծրագիրը հիմնված է հետևյալ առանցքային հասկացությունների վրա` կոնցեպտուալ լուսանկարչություն և էքսպերիմենտալ վիդեո: Այն կազմված է երեք հիմնական մասերից`
1.Պատկերի պրակտիկաների ուսումնասիրություն և քննադատություն
3.Համադրական նախագծեր
4.Ծրագրային ֆիլմադիտումներ /ֆիլմացանկի մեջ ընդգրկված են 20-30ականների ավանգարդ կինոն, 60 ականներից մինչ այժմյան վիդեո արտը և որոշ հեղինակային ֆիլմեր/
5.Վիդեո նախագծեր
Այս ուսումնական ծրագիրը ունի նախագծային ձևաչափ, այսինքն` ուսումնական հանդիպումները իրականացվում են կոնկրետ համադրական նախագծերի շրջանակներում: Նախագծերը բազմամեդիա են / լուսանկարչություն, վիդեո, վիդեո արտ, ինստալյացիա և այլն/ և իրականացվում են համադրական կոնցեպտի շրջանակներում: Առաջիկա համադրական նախագծերի թեմաները հետևյալն են`
1.Քաղաքային միջավայրի ապամոնտաժում /լուսանկարչական-հետազոտական նախագիծ/
2.Ենթամշակույթն ու դիմանկարը /լուսանկարչական նախագիծ և վիդեո ինստալյացիա/
3.Մեխանիկական շարժման միֆը /բազմամեդիա նախագիծ/
4.Սոցիլական կայքերի պլատֆորմը. ինքնության վերաճումը օգտատերի /լուսանկարչական-քննադատական նախագիծ/
Նախագծերը բախկացած են երկու պրոցեսից` նկարահանում և քննարկում:
Նախագծերի արդյունքները պարբերաբար կներկայացվեն շնորհանդեսների, ֆոտոցուցահանդեսների և ֆիլմադիտումների տեսքով: