“Կինո-ֆոտո” գործունեության կրտսեր դպրոցի ուսումնական ծրագիր
Բովանդակություն և նպատակ
Լուսանկարչական ապարատը դարձել է մեր կյանքի անբաժան և կարևոր մասը. եթե մոտավորապես 10-15 տարի առաջ, երբ դեռ թվայնացման տենդենցը այսքան համատարած չէր, և լուսանկարչական ապարատը ոչ բոլորին էր հասու, ապա այժմ մեծամասնություն են կազմում այն մարդիկ, որոնք ունեն այն և քիչ թե շատ տիրապետում են նկարահանման կանոններին: Եթե որոշ ժամանակ առաջ տեխնիկական գրագիտությունը համարվում էր լավ լուսանկարիչ լինելու չափանիշ, ապա այժմ տեխնիկական առաջընթացի հետ մեկտեղ , լուսանկարչությունը որպես գիտություն կամ արվեստ վերաձևակերպման և վերաիմաստավորման խնդիրներ է առաջ քաշում` անտեսելով նկարահանման տեխնիկայի պրոֆեսիոնալիզմը:
Այս ուսումնական ծրագրի հիմքում ընկած է լուսանկարչական տեխնիկայի ուսումնասիրությունը և ձեռք բերված տեխնիկական հմտությունների կիրառումը թեմատիկ նախագծերում: Ծրագիրը բաղկացած է երեք փոխլրացնող կետերից`
1.Լուսանկարչական տեխնիկայի ուսումնասիրություն
2.Լուսանկարահանում
3.Լուսանկարչական պրակտիկաների ուսումնասիրում /հարմարեցված տարիքային տվյալ խմբին/
Ուսումնական պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրություն
Ուսումնական հանդիպումները բախկացած են երկու էտապներից՝ նկարահանված նյութի քննարկում ուսումնական կաբինետում և արտադասարանային պարապմունքներից /նկարահանումներ/, որոնք տեղի են ունենում հիմնականում դպրոցի հարակից տարածքներում:
2014-15 ուս. տարվա նախագծեր
- Բնապահպանական նախագիծ՝ “բնապահպանական պաստառ”/սովորողների նկարահանած նյութերով պատրաստում ենք բնապահպանական թեմաներով պաստառներ և տարածում դրանք. նախագիծը իրականացվում է երեք էտապներով՝ նյութի ընտրություն- քննարկում, նկարահանում և ֆոտոմոնտաժ: Տևողությունը 3 ամիս
- “Ես” լուսանկարչական-հետազոտական նախագիծ . ինքնադիմանկարի առանձնահատկությունների ուսումնասիրություն, միջավայրի՝ որպես անձի ինքնության կարևորագույն բախկացուցիչ, ուսումնասիրություն /տևողությունը 1 ամիս/
- “Փողոց” դոկումենտալ լուսանկարչական նախագիծ. Փողոցի, իրավիճակի, մշակույթի ուսումնասիրություն լուսանկարչական ապարատի միջոցով:
Ուսումնական հանդիպումների արդյունքները կհրապարակվեն ֆոտոցուցահանդեսների կամ շնորհանդեսների միջոցով