Նպատակ և բովանդակություն
Ուսումնական պարապմունքների հիմնական նպատակը լուսանկարչական պրակտիկաների և տեխնիկայի ուսումնասիրությունն է և ձեռք բերած գիտելիքների կիրառումն է անհատական և խմբային նախագծերում: Ծրագրի հիմնախնդիրներից է նաև ստեղծագործական և քննադատական մտքի ձևավորումը սովորողի մոտ:
Ուսումնական պարապմունքները կազմված են հետևյալ առանցքային կետերից՝
1.Լուսանկարչական և վիդեո տեխնիկայի ուսումնասիրություն
2.Լուսանկարչական և կինո պրակտիկաների ուսումնասիրություն /նյութը հարմարեցված է տվյալ տարիքային խմբին/
3.Նկարահանման պրոցես, որը հիմնականում տեղի է ունենում արտադասարանային պարապմունքների սկզբունքով: Նկարահանման վայրի ընտրությունը կախված է ուսումնասիրվող թեմայից կամ նկարահանման նյութից:
4.Ծրագրային ֆիլմադիտում և քննարկում. Ֆիլմացանկում ընդգրկված են մասնագիտական դոկումենտալ ֆիլմեր և կարճամետրաժ փառատոնային գեղարվեստական ֆիլմեր
Ուսումնական պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրություն
Ուսումնական հանդիպումները բախկացած են երկու էտապներից՝ նկարահանված նյութի քննարկում ուսումնական կաբինետում և արտադասարանային պարապմունքներից /նկարահանումներ/, որոնք տեղի են ունենում հիմնականում դպրոցի հարակից տարածքներում:
2014-2015 ուս. տարվա ուսումնական նախագծերի թեմաները՝
- “ Քաղաքում ապրողները” լուսանկարչական նախագիծ /ֆոտո պատում/
- “Դուռը” վիդեո նախագիծ /կարճամետրաժ ֆիլմեր, որոնց սյուժեն զարգանում է միայն մի դռան շուրջ: Սա անհատական նախագիծ է և յուրաքանչյուր սովորող իր սցենարով է կատարում նկարահանումները
- “մինիմալիզմը և լուսանկարչությունը” /գեղարվեստական լուսանկարչական նախագիծ
Յուրաքանչյուր սովորող պետք է հաճախի այս ուսումնական պարապմունքներին իր անհատական լուսանկարչական ապարատով կամ նկարահանող որևէ սարքով
Ուսումնական հանդիպումների արդյունքները կհրապարակվեն ֆոտոցուցահանդեսների կամ շնորհանդեսների միջոցով