Կինո-ֆոտո ակումբի ավագ դպրոցի ուսումնական նախագիծ
Բովանդակություն և նպատակ: Երեխաների պաշտպանության միջազգային կոնվենցիան հանդիսանում է առավել կարևոր փաստաթղթերից մեկը: <<Վիդեոընթերցում>> մեդիա նախագիծը նպատակ ունի տարածել և ներկայացնել փաստաթղթի առավել կարևոր կետերը` վերածելով դրանք փոքրիկ ֆիլմերի: Նախագիծը խմբային է. յուրաքանչյուր սովորող ներգրավված է լինելու աշխատանքի մեջ` ունենալով հստակ աշխատանքային պարտավորություններ:
Նախագծի իրականացման փուլերը`
- Տեքստի /այս դեպքում կետի/ ընտրություն-քննարկում, սցենարական աշխատանք, կադրավորում
- Նկարահանում
- Մոնտաժային աշխատանք
Որպես աշխատանքային վերջնական արդյունք ունենալու ենք 1,5-3 րոպեանոց ֆիլմեր: Ֆիլմի ժանրը հստակեցված չէ, այն կարող է լինել և՛ վավերագրություն, և՛անիմացիա, և՛սոցիալական տեսաֆիլմ` կախված տեքստի բովանդակությունից: «Վիդեոընթերցումը» լավ հնարավորություն է սովորողի համար ծանոթանալու այս փաստաթղթին, զարգացնելու իր ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները` տեքստը դարձնելով պատկեր: