Լուսանկարը` Սոնա Սահակյանի, Հյուսիսային դպրոց-պարտեզ
Օգտագործված մարտկոցները որպես բնապահպանական աղետ
Նախագծի բովանդակություն և նպատակ: Մարտկոցները ինքնուրույն հոսանքի աղբյուրներ են հանդիսանում տարբեր կենցաղային տեխնիկաների համար: Օգտագործված մարտկոցը պարունակում է սնդիկ, կապար, կադմիում, մագնեզիում, ցինկ և այլն: Նետելով աղբամանի մեջ` մարտկոցը հետագայում հայտնվում է քաղաքային աղբանոցում, որտեղ մարտկոցում պարունակած ծանր մետաղները ժամանակի ընթացքում հայտնվում եմ գրունտային ջրերում: Այնուհետև այն անխուսափելիորեն հայտնվում է մարդու օրգանիզմում սննդի միջոցով: Օրինակ` վերը նշված քիմիական էլեմենտներից կադմիումը կարող է առաջացնել թոքերի քաղցկեղ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է օգտագործված մարտկոցը չգցել աղբամանը, այլ հանձնել հատուկ վերամշակող-վերականգնող /ուտիլիզացիա/ ընկերություններին, որպեսզի վերջիններիս միջոցով բացառենք դրանց հայտնվելը աղբամաններում: Այս նախագծի նպատակն է զարգացնել սովորողի մոտ բնապահպանական գիտակցությունը:
Նախագծի արդյունքներ:
1.Նախագծի արդյունքում ստեղծված ֆոտո աշխատանքներից կպատրաստվեն պաստառներ, որոնք կտարածենք կրթահամալիրի կից բակերում, ներգրավվելով այս խնդրի մեջ նաև բնակիչ-հարևաններին, տեղեկատվություն հաղորդելու և տարածելու միջոցով:
2.Կրթահամալիրի վեց կրթական օբյեկտներում կտեղադրվեն օգտագործված մարտկոցների համար նախատեսված արկղիկներ, որոնց պարունակությունը պարբերաբար կհանձնվի Viva cell ընկերությանը, քանի որ վերջինս որոշակի վճարի դիմաց դրանք գնում և ուտիլիզացնում է: Այս ակցիայի միջոցով կրթահամալիրի սովորողը կծանոթանա այս խնդրին և հնարավորություն կունենա նպաստելու բնության պահպանման գործին` դրսևորելով բնապահպանական վարքագիծ:
Նախագծի մասնակիցներ` Հյուսիսային դպրոց-պարտեզի կինո-ֆոտո ընտությամբ գործունեության սովորողներ`
1.Վինիտա Նագրի
2.Էվա Զիլֆիլյան
3.Ամալյա Ազատյան
4.Վառվառա-Մոնիկա Օհանջանյան
5.Լինդա Մելիքյան
6.Սոնա Սահակյան
7.Նարեկ Մանուկյան
8.Մուրադյան Արմեն