Կրթահամալիրի օրացույցով նախատեսված կոմիտասյան օրերի շրջանակներում ստեղծվել են բազմաթիվ կոմիտասյան նախագծեր՝ երգերի ձայնագրություններ, մեդիա նյութերի ստեղծում-հրապարակում, բազմաթիվ միջոցառումներ, համերգներ և այլն: Ի լրացումն այս հսկայական աշխատանքի՝ Քոլեջի սովորողների հետ համատեղ հոկտեմբեր ամսվա ընթացքում կաշխատենք կոմիտասյան երգերի տեսահոլովակների ստեղծման վրա: Որպես նախագծի մեկնարկային նյութ ընտրել ենք Կոմիտասի ՙՙՀով արեք, սարեր ջան՛՛ ստեղծագործությունը, ավագ դպրոցի սովորող Վանիկ Գրիգորյանի կատարմամբ: Նախագծի աշխատանքային փուլերը հետևյալն են՝
- Սցենարական աշխատանք, որը իր մեջ ներառում է սինոփսիս, գրական սցենար և կադրավորում հաջորդական փուլերը
- Տեսահոլովակի նկարահանում
- Մոնտաժային աշխատանք
Աշխատանքի մեթոդական նկարագրություն: Կոմիտասյան երգերի տեսահոլովակները խմբային նախագիծ է: Աշխատանքի բաժանումը կատարվելու է ըստ աշխատանքային փուլերի: Ամեն աշխատանքային փուլում ընդգրկվելու է 2-3 սովորող: Աշխատանքը կատարվելու է ինչպես կրթահամալիրում, այնպես էլ նրանից դուրս՝ ելնելով սցենարական պահանջներից:
Նախագծի տևողությունը մեկ ամիս է:Նախագծի արդյունքում ստեղծվելու են երկու տեսահոլովակներ: Պրեմիերաները կհրապարակվեն կրթահամալիրի կայքում:
Նախագծի մասնակիցները Քոլեջի սովորողներն են: