Նախագծի նպատակ և բովանդակություն: Սովորողների խմբի հետ միասին աշխատելու ենք կրթահամալիրի 2017թ. ներդրումային ծրագրի շրջանակներում: Պատրաստելու ենք շնորհանդեսային փաթեթներ՝ վիդեո և ֆոտո, որոնք վերաբերվելու են կրթահամալիրի ներդրումային ծրագրին՝
- Սարալանջ կրթական պարտեզում
- Ուսումնական տանիք Մայր դպրոցում
- «Նոր գեղարվեստ» ուսումնական կենտրոն
- Ջերմոց-լաբորատորիա-բնագիտություն Արևմտյան դպրոց-պարտեզի տանիքում
- Հնգամարտի լողավազան Սեբաստացի ագարակում
- Շամիրամի այգիներ Հարավի դպրոցում
- Ծածկած լողավազան Արևելյան դպրոց-պարտեզում
Ճամբարային գործունեության մեջ ներառվելու է նաև կրթահամալիրի միջոցառումների, իրադարձությունների լուսաբանման աշխատանքները: