Բովանդակություն.«Միկրո Երևանը» լուսանկարչական-հետազոտական նախագիծ է, որով ուսումնասիրվում են Երևանի հանրային խնդրահարույց տարածքները, քաղաքային ենթակառույցները: Քաղաքը անընդհատ փոփոխվող մի օրգանիզմ է, որը ենթարկվում է սոցիալ-քաղաքական , մշակութային և տնտեսական ներգործությունների: Քաղաքական ռեժիմները կամ տնտեսական քաղաքականությունները փոխում են քաղաքի ճարտարապետությունն ու բովանդակությունը` թելադրելով մշակութային նոր տենդենցներ և մարդկային փոխհարաբերություններ: Պոստսովետական Հայաստանում ստեղծված քաղաքական ու տնտեսական իրավիճակը ձևափոխեց քաղաքային բնանկարի բովանդակությունը: Որոշակի քաղաքային էլեմենտներ, որոնք դեռևս ֆիզիկական միջավայր են` սական չներառված քաղաքային միջավայրի մեջ, վերաձևակերպում են նաև իրենց հարակից միջավայրը՝ ենթարկելով դրանք կառուցվածքային փոփոխությունների:
Նպատակ. այս լուսանկարչական-հետազոտական նախագծի նպատակն է արխիվացնել քաղաքային բնանկարները, որոնք կարող են օգնել մի շարք հետազոտությունների ժամանակ, ինչպես նաև ուսումնասիրել քաղաքային միջավայրը:
Տևողություն՝ մեկ ուսումնական տարի
Արդյունքներ՝ նյութի ցուցադրություն և արխիվացում կատալոգի կամ բլոգի տեսքով
մասնակիցներ՝ Քոլեջի սովորողներ
նախագիծը իրականացվելու է 2016-2017 ուս.-տարում: