1.Միկրո Երևան. լուսանկարչական-հետազոտական նախագիծ: Այս նախագծի տևողությունը մեկ ուսումնական տարի է և կամփոփվի մայիսին՝ ուսումնական տարվա վերջում
2.Բնագիտական փորձերի տեսադասերի պատրաստում: Համացանցում հայալեզու բնագիտական փորձերի առկայությունը խիստ սահմանափակ է, եղածն էլ սիրողական տեսանկարահանումներ են: Այս նախագծի նպատակն է ստեղծել բնագիտական փորձերի 3-4 րոպեանոց հայալեզու տեսադասեր, որոնք կարող են ուսումնական նյութ ծառայել թչ միայն կրթահամալիրի սովորողի համար, այլև ընդհանրապես յուրաքանչյուր հանրակրթական դպրոցի սովորողի համար: Նախագծի իրականացման էտապներն են՝ նկարահանման նյութի ընտրություն, կադրավորում, նկարահանում, մոնտաժ և վերջնական արդյունքի տարածում համացանցում: Տեսադասերը կհրապարակվեն շաբաթական մեկ անգամ <<Սեբաստացի TV>>-ի եթերում: Նախագծի մասնակիցները Քոլեջի սովորողներն են: