Աշխատանքը նպատակ ունի խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն ցուցաբերել այն դասավանդողներին կամ դաստիարակներին, որոնց նախագծային աշխատանքը առնչվում է ֆոտո կամ վիդեո տեխնիկայի կիրառության հետ:
Մենթորական աշխատանքի մեթոդական նկարագրություն: Աշխատանքը իրականացվելու է դասավանդողի, դաստիարակի առաջարկած կոնկրետ նախագծի հիման վրա: Աշխատանքային փուլերը՝
- Մոնտաժային նկարահանումների առանձնահատկությունների ներկայացում
- Տեխնիկական խնդիրների լուծում ըստ նկարահանվող նյութի բովանդակության
Աշխատանքի արդյունքները. այս աշխատանքը հնարավորություն կտա ծանոթացնել դաստիարակներին և դասավանդողներին նկարահանման հմտությունների հետ, որի արդյունքում կունենանք որակյալ ֆոտո կամ վիդեո արտադրանք: Արդյունքները կհրապարակվեն դասավանդողի, դաստիարակի բլոգում: