Կրթահամալիրի վիդեո տեղեկատու
Նախագծի բովանդակություն: Ընդունելության կազմակերպումը ենթադրում է նաև տեղեկատվության ապահովում-տարածում: Այս տեղեկատվական վիդեո նամակները կներկայացնեն կրթահամալիրի տարբեր օղակների, դպրոցների, գործունեության տեսակների, միջավայրի, սովորողի և այլնի մասին մատչելի, գրավիչ, հակիրճ տեղեկատվություն: Այն հասցեագրված կլինի տարատարիք լսարանին՝ կրթահամալիրի պոտենցիալ ծնողից մինչև սովորող: Վիդեո տեղեկատուների թեմաները՝
1.Նախակրթարան /կներկայացվեն կրթահամալիրի նախակրթարանները, 2-4 տարեկանների խմբեր, 5 տարեկանների ուսուցման խմբեր/
2.Կրտսեր դպրոց /կներկայացվեն կրթահամալիրի կրտսեր դպրոցները/
3.Միջին դպրոց
4.Ավագ դպրոց
5 Կրթահամալիրի պետական քոլեջ
6.Ընտրությամբ գործունեություն
7.Ով է կրթահամալիրի սովորողը /սա փոքրիկ դիմանկար, որտեղ կներկայանան առանձին սովորողներ, շրջանավարտներ, կներկայացնեն կրթահամալիրը, իրենց ներդրումները և ձեռքբերումները ուսումնական պրոցեսի ընթացքում/
8.Լրացուցիչ կրթություն
Ժանր՝ տեղեկատվական տեսահոլովակ
Տևողություն՝ 1-1,5 րոպե
Աշխատանքային խումբ՝ Սուսան Ամուջանյան և ընկերներ / խումբը կազմված կլինի մոտ 3 սովորողից/
Նախագծի տևողություն՝ երկու ամիս
Նախագծի նպատակ: Այս նախագծի ընթացքում կրթահամալիրը կունենա իր մասին պատմող ներկայանալի, տեղեկատվական, գրավիչ ֆիլմեր, որոնք կարող ենք տարածել սոցիալական ցանցերի միջոցով՝ ուղղելով այն կրթահամալիրի պոտենցիալ սովորողին, նրա ծնողին: