Քայլելով գտնել

 

Արդեն մի քանի տարի է սովորողների տարբեր խմբերի հետ աշխատում եմ մի նախագծի վրա, որի ընթացքում քարտեզագրում և փաստագրում ենք պոստսովետական Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաքաղական տիրույթից դուրս մնացած տարածքներ: Այս ուսումնասիրության նպատակը տարածքի պատմությունն է, որովհետև այդ տարածքները վերջ ի վերջո մի օր օրգանապես պիտի կապվեն քաղաքին՝ դառնալով  նրա նոր պատմության մի մասը: Իսկ այս լուսանկարչական նախագիծը ընդամենը  արխիվատոր է,  տրանսֆորմացիաներ վավերագրող /ես երբեմն մոռանում եմ՝ ինչի համար եմ տարիներ շարունակ զբաղվում նույն գործով: Վարկած ունեմ, որ ծույլ եմ ու հավես չունեմ զբաղվելու նոր նախագծերի մշակմամբ ու իրականացմամբ, բայց սա ընդամենը վարկած է:/  Այս նախագծի շրջանակներում մի օր սովորողների խմբի հետ գնացինք Գործարանային թաղամաս, դոկումենտացնելու  Նաիրիտի որոշ հատվածներ: Ետ գալու ճանապարհը երկարացրեցինք, բայց հատուկ, դե մտածեցինք նոր նկարահանման օբյեկտներ գտնելու մասին: Ու գտանք մի հանրակացարան՝ Տեցի  հանրակացարանը, տեսանք բնակիչներին, նկարեցինք, լուսաբանեցինք իրենց խնդիրները: Ամենահետաքրքիրը այս պատմության մեջ այն է, որ այդ դեպքից հետո որևէ խնդիր ունենալու դեպքում բնակիչները ահազանգում են մեզ, խնդրում լուսաբանել իրենց խնդիրները ու նույնիսկ խորհուրդ հարցնում, թե որ հեռուստաընկերությանը դիմեն, որպեսզի վերջիններս գան   լուսաբանելու, հանրայնացնելու: Կարծում եմ, որ սա հաջողված ուսումնական պրոցեսի պրակտիկա է, որի ընթացքում սովորողը հայտնվում է իրական պատմության մեջ, իրական միջավայրում, որտեղ կարող են լինել խնդիրներ, չլինել խնդիրներ, որտեղ կարող են վատ կամ լավ լուսաբանվել իրադարձությունները, բայց ամենակարևորը քայլելով հասնելն ու գտնելն է. մենք էդպես ենք անում: Լուսանկարչությունը ուսումնասիրում են միայն քայլելով, դրա համար երբեմն անհրաժեշտ է լինում լուսանկարող սարք, երբեմն՝ ոչ, բայց  ջուր մեզ հետ միշտ վերցնում ենք, որովհետև շատ ենք քայլում:

Հոդվածում ներկայացվել են լուսանկարիչների խմբի լուսանկարչական աշխատանքները որպես ուսումնական պրոցեսի արդյունք

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s