Կրտսեր դպրոցի կինո–ֆոտո ընտրությամբ գործունեության խմբի ուսումնական ծրագիր
Բովանդակություն և նպատակ
Այս ուսումնական ծրագրի նպատակներն են` լուսանկարչական տեխնիկայի ուսումնասիրությունը, ստեղծագործական որակների ձեռք բերումը, պատկերը` որպես ինֆորմացիաի ըմբռնումը և վերծանումը, ձեռք բերված տեխնիկական հմտությունների կիրառումը անհատական կամ խմբային թեմատիկ նախագծերում: Ծրագրային մոդուլներն են`
1.Լուսանկարչական տեխնիկայի ուսումնասիրություն լուսանկարչական նախագծերի շրջանակներում
2.Լուսանկարահանում
3.Լուսանկարչական պրակտիկաների ուսումնասիրում /հարմարեցված տարիքային տվյալ խմբին/
Ուսումնական պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրություն
Ուսումնական հանդիպումները բախկացած են երկու էտապներից՝ լուսանկարչական նյութերի և նկարահանված նյութերի դիտում-քննարկում ուսումնական կաբինետում և արտադասարանային պարապմունքներից /նկարահանումներ/, որոնք տեղի են ունենում հիմնականում դպրոցի հարակից տարածքներում:
2017-2018 ուստարվա նախագծեր
- Բնապահպանական նախագիծ <<Բնապահպանական պաստառ>>
սովորողների նկարահանած նյութերով պատրաստում ենք բնապահպանական թեմաներով պաստառներ և տարածում դրանք. Բնապահպանական թեմաները բազմազան են` ջրային ռեսուրսներ, կենցաղային աղբ, հանքաարդյունաբերություն և այլն: Այս նախագծի շրջանակներում սովորողները հնարավորություն կունենան, ծանոթանալով բնապահպանական խնդիրներին, պատկերել դրանք վավերագրական կամ գեղարվեստական լուսանկարի կամ լուսանկարչական շարքի միջոցով: Նախագիծը իրականացվում է չորս էտապներով՝
- Նյութի ընտրություն– քննարկում
- Նկարահանում
3.Ֆոտոմոնտաժ` պաստառի պատրաստում
4.Բնապահպանական պաստառի տարածում դպրոցի հարակից բակերում
Ուսումնական նախագծի տևողությունը` 2 ամիս:
Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության խումբ
2.<<Փողոց>> դոկումենտալ լուսանկարչական նախագիծ. Փողոցային լուսանկարչությունը առանձին ժանր է և տարածված է հատկապես արևմտյան լուսանկարչության մեջ: Այն փողոցի, այնտեղ գտնվող մարդկանց, ճարտարապետության, իրավիճակի, մշակույթի, ժամանակի, ներկա պատմության ուսումնասիրությունն է լուսանկարչական ապարատի միջոցով: Այս նախագծի ընթացքում կուսումնասիրենք Երևանի առանձին թաղամասեր: Նախագծի տևողությունը` 2 ամիս:
Ուսումնական հանդիպումների արդյունքները կհրապարակվեն ֆոտոցուցահանդեսների կամ շնորհանդեսների միջոցով
Ուսումնական պրոցեսի համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր սովորող ունենա լուսանկարահանման որևէ սարք՝ լուսանկարչական ապարատ, հեռախոս, պլանշետ և այլն:
Ծրագրի հեղինակ՝ Սուսան Ամուջանյան