Արևմտյան և Հարավային կրտսեր դպրոցների կինո–ֆոտո ընտրությամբ գործունեության խմբերի հեռուստատեսային նախագիծ-հաղորդում
Բովանդակություն և կառուցվածք: Հաղորդումը կրում է կրթական-տեղեկատվական բնույթ՝ ներառելով մի շարք ոլորտներ՝ բնապահպանություն, առողջ ապրելակերպ, կենդանիների խնամք և այլն: Հաղորդման նպատակն է հակիրճ և բովանդակալից տեղեկություն հաղորդել տարբեր հարցերի, թեմաների վերաբերյալ, որոնք կբարձրացնեն սովորողների էկո գիտակցությունը, վերաբերմունքը իրենց շրջապատող միջավայրի նկատմամբ և այլն: Նախագիծը բախկացած է հետևյալ աշխատանքային փուլերից՝
1. Թեմայի ընտրություն, քննարկում, սցենարական աշխատանք
2.Աշխատանքի բաժանում. նախապատրաստական աշխատանքներ
3.Նկարահանում
4.Մոնտաժային աշխատանք
Նախագծի ընթացքում սովորողները ձեռք կբերեն թիմային աշխատանքի հմտություններ, ֆոտո և վիդեո նկարահանման կարողություններ, կտիրապետեն Premier Pro մոնտաժային ծրագրին:
Նպատակային լսարան՝ 6-12 տարեկաններ
Ժանրը՝ հեռուստահաղորդում
Տևողությունը՝ մինչև 5 րոպե
Մասնակիցներ՝ Հարավային և Արևմտյան դպրոցների կինո-ֆոտո ընտրությամբ խմբեր
Նախագծի տևողությունը մեկ ուսումնական տարի է:
Լուսանկարները՝ Մարիանննա Հապետյանի