Միկրո Երևան. լուսանկարչական-հետազոտական նախագիծ
Բովանդակություն, նպատակ: <<Միկրո Երևանը>> լուսանկարչական-հետազոտական նախագիծ է, որով ուսումնասիրվում են Երևանի խնդրահարույց հանրային և ոչ հանրային տարածքները, քաղաքային ենթակառույցները, բնակիչներին և այլն: Խնդիրները, որոնք պարունակում են հետազոտվող տարածքները կարող են լինել տարբեր բնույթի և ոլորտի՝ սոցիալական, պատմա-մշակութային, քաղաքական, էկոլոգիական: Այս հետազոտական նախագիծը հնարավորություն կտա ծանոթանալ Երևանի առավել չհետազոտված, չուսումնասիրված կամ չբարձրաձայնված խնդիրների հետ: Նախագծի իրականացման փուլերը՝ 1. Հետազոտվող տարածքների ընտրություն-քարտեզագրում 2.Ընտրված տարածքների լուսանկարահանում, ուսումնասիրություն, տեղեկատվության ձեռք բերում տարբեր աղբյուրներից 3. Նկարահանված նյութի խմբագրում, մշակում, հրապարակում
Նախագծի մասնակիցները Քոլեջի սովորողներն են: Նախագծի արդյունքները պարբերաբար կհրապարակվեն, կներկայացվեն կրթահամալիրի կայքում: Նախագծի վերջնական արդյունքները կներկայացվեն կատալոգի տեսքով: