Արևմտյան դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ խումբը ուսումնական տարվա սկզբից ուսումնասիրում է լուսանկարչության տեխնիկական մեթոդներն ու հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան գրագետ և գեղեցիկ լուսանկարներ ստեղծել: Այդ տեխնիկական մեթոդներից են հեռանկարներ ստանալու բազմազան միջոցները: Այս ընթացքում ուսումնասիրել ենք հեռանկարի երեք տեսակ՝ օպտիկական, պլանային և գծային: «Տեխնիկական աշուն» խորագրով ցուցահանդեսի ընթացքում կներկայացնենք մեր ձեռք բերած հմտություններն ու ունակությունները լուսանկարչության ոլորտում: Լուսանկարչական տաղավար է հանդիսացել Արևմտյան դպրոցի հարակից բակերը:
Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության խումբ
Ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Արևմտյան դպրոցում
Նախագծի հեղինակ՝ Սուսան Ամուջանյան