Սեմինար-պարապմունքը հնարավորություն կընձեռի ծանոթանալու ռեպորտաժային նկարահանման առանձնահատկություններին, որը կնպաստի հետագա նկարահանումների որակի բարելավմանը: Այն կընթանա երկու փուլով: Առաջին հանդիպման ժամանակ կներկայացվի ֆոտոռեպորտաժի կառուցվածքային կետերը, որոնք են՝
1.Պլանային նկարահանում
2.Արտաքին լուսավորության և միջավայրի առանձնահատկությունների ճիշտ օգտագործում
3.Տեսանկյունների ընտրություն
4.Նկարահանման պահ
Երկրորդ հանդիպման ժամանակ կքննարկվեն մասնակիցների աշխատանքները, որոնք կատարել են առաջին սեմինար-պարապմունքից հետո՝ որպես գործնական աշխատանք:
Մասնակիցներ՝ սեմինար-պարապմունքը նախատեսված է կրթահամալիրի դաստիարակների, դաստիարակների օգնականների, երկարացված օրվա կազմակերպիչների համար:
Սեմինարների ժամանակ կարող են քննարկվել նաև մասնակիցների կողմից առաջարկվող խնդիրներ՝ տեխնիկական, նկարահանման բովանդակության և այլնի հետ կապված: