Հարավային դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ խումբը ուսումնական տարվա սկզբից ուսումնասիրում է լուսանկարչության տեխնիկական մեթոդներն ու հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան գրագետ և գեղեցիկ լուսանկարներ ստեղծել: Այդ տեխնիկական մեթոդներից են հեռանկարներ ստանալու բազմազան միջոցները: Այս ընթացքում ուսումնասիրել ենք հեռանկարի հետևյալ տեսակները՝ օպտիկական, պլանային և գծային: «Հեռանկարներ» խորագրով ցուցահանդեսի ընթացքում կներկայացնենք մեր ձեռք բերած հմտություններն ու ունակությունները լուսանկարչության ոլորտում: Լուսանկարչական տաղավար է հանդիսացել Հարավային դպրոցի հարակից բակերը, Հարավային դպրոցը:
Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության խումբ:
Ցուցահանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 13:00-ին Հարավային դպրոցում:
Լուսանկարը՝ Անդրե Վիրաբյանի