Փետրվարյան նախագիծ․ Գմօ՝ կենսաբանական զենք /լուսանկարչական-հետազոտական նախագիծ/

Նախագծի բովանդակություն։ Արդեն մի քանի տասնյակ տարի է ինչ մարդու սննդակարգում հայտնվել են գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ։ Յոթ միլիարդ մարդու հեշտ չէ կերակրել, այդ իսկ պատճառով լաբորատոր պայմաններում ստեղծված  մթերքները լայն կիրառություն ունեն սննդի արտադրության մեջ։ ԱՄՆ-ի սննդի արտադրության 70 տոկոսը պարունակում է գմօ, Ռուսաստանի՝ 6 տոկոսը, իսկ Հայաստանում այս ուղղությամբ դեռևս ոչ մի հետազոտություն չկա։ Սակայն, տիրապետելով որոշ գիտելիքի, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի քաղաքացին ևս օգտագործում է գենետիկորեն մոդիֆիկացված սնունդ։ Օրինակ՝ մեր երկիրը բանան է ներկրում հիմնականում Էկվադորից, իսկ էկվադորյան բանանը աշխարհին հայտնի գմօ պարունակող բանանն է։ Շատ հանրահայտ քաղցրավենիքներ՝ ինչպիսիք են kitkat, snickers և այլ նմանատիպ  բրենդներ ևս գմօ են պարունակում։ Այս նախագիծը միտում ունի տեղեկացնելու սովորողին, թե ինչ բան է գմօ-ն,  տալ  գիտելիք՝ ինչպես ընտրել սնունդը, ինչպես խուսափել կամ տարբերել գմօ պարունակող սնունդը էկոլոգիապես մաքուր սննդից։ Այնուհետև ձեռք բերված գիտելիքները կիրառել լուսանկարչական պոստերներ ստեղծելու գործում։
Նախագծի աշխատանքային փուլեր։
1․Ֆիլմերի, աշխատանքային հանդիպումների, համացանցի միջոցով ստանալ գիտելիքներ գմօ-ի վերաբերյալ
2 լուսանկարչական պոստերի թեմայի ընտրություն
3․Տեքստային աշխատանք
4․Պատկերային աշխատանք /լուսանկարահանում, լուսանկարի մոնտաժ և այլն/
Նախագծի նպատակը։ Բարձրացնել սովորողի էկո գիտակցությունը, զարգացնել ստեղծագործական հմտությունները՝ արտահայտվելու տեքստի, պատկերի համադրության միջոցով։
Նախագծի մասնակիցները Արևմտյան դպրոցի և Հարավային դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության խմբեր։
Նախագծի տևողությունը՝ մեկ ամիս։
Արդյունքները։ Նախագծի վերջնական արդյունքները կներկայացվեն լուսանկարչական ցուցահանդեսի տեսքով։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s