1․Քաղաքային տեսարաններ
Թեման իր մեջ ներառում է քաղաքային պատկերներ, urban street, street ոճի կատարումներով 12-20 լուսանկար:
2․Ընտանիքս
Այս թեմայով դիպլոմային աշխատանքը ուսանողը կարող է կատարել տանը, կամ ըտանեկան ճանապարհորդությունների ընթացքում, հիմանկան խնդիրը իր ընտանիքի մասին ֆոտոպատնություն ներկայացնելն է: 6-12 լուսանկար
3․Բանգլադեշի բնակիչները
Բանգլադեշի բնակիչների դիմանկարներ, հերոսների տանը կամ դուրսը նկարած ֆոտոպատմություն դիմանկարային լուծումներով: 6-12 լուսանկար
4․Քաղաքային կամ գյուղական պատմություններ
Քաղաքում կամ գյուղում աշխատող մարդկանց, բնակիչների, քաղաքային կամ գյուղական տնտեսությունների մասին, համայնքի բնակիչների, նրանց կենսակերպը արտացոլող ֆոտոպատմություն, դիմանկարային կամ ռեպորտաժային լուծումներով: 6-12 լուսանկար
5․Մարդը աշխատանքի մեջ
Ցանկացած տիպի աշխատանք կատարող մարդու մասին ֆոտոպատմություն, որտեղ լիարժեք պետք է երևա աշխատանքը և միջավայրը, որում նա աշխատում է: Ռեպորտաժային լուծումով ֆոտոպատմություն, 6-12 լուսանկար:
6․Մեկ մարդու պատմությունը
Ուսանողի նախընտրությամբ ցանկացած մարդու մասին ֆոտոպատմություն, ռեպորտաժային կամ գեղարվեստական լուծումներով, 6-12 լուսանկար:
7․Էկոլոգիական խնդիր
Հայաստանում առկա ցանկացած էկոլոգիական խնդիրներից մեկի մասին ֆոտոպատմություն, ռեպորտաժային լուծումով, 12-20 լուսանկար, կամ մուլտիմեդիա սլայդշոու:
8․Սոցիալական խնդիր
Հայաստանում առկա ցանկացած սոցիալական խնդրի մասին ֆոտոպատմություն ռեպորտաժային լուծումով 12-20 լուսանկար, կամ մուլտիմեդիա սլայդշոու:
9․ Իրադարձային ռեպորտաժ
Ցանկացած լրատվական իրադարձության մասին ռեպորտաժ, 10-12 լուսանկար:
10․Աշխատավայրս
Եթե ուսանողը աշխատում է ու ցանկություն ունի ներկայացնել իր աշխատավայրը կամ աշխատակիցներին, կարող է ընտրել այս թեման ու ներկայացնել ռեպորտաժային կամ գեղարվեստական լուծումներով: 10-12 լուսանկար: