Դիպլոմային նախագծեր․ Կարեն Խաչատրյան Մամիկոնի

  • հաստատության անվանումը` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
  • հեղինակ՝ Կարեն Խաչատրյան Մամիկոնի
  • աշխատանքի վերնագիրը՝ ռեպորտաժ
  • մասնագիտության անվանումը՝ լուսանկարչական գործ
  • ղեկավար՝ Սուսան Ամուջանյան Էմիլի
  • քաղաքը և տարին՝ Երևան 2018

Բովանդակություն։

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռեպորտաժ (ֆրանս. reportage, անգլ. report- հաղորդել), տեղեկատու-ինֆորմացիոն ժանր ժուռնալիստիկայում, որն անմիջականորեն և օպերատիվ ներկայացնում է այնպիսի իրադարձություն, որի ականատեսն է հեղինակը։ Մամուլի, ռադիո-հեռուստատեսային ռեպորտաժները լինում են իրադարձային, թեմատիկ (տարբեր ժամանակներում, բայց նույն թեմային վերաբերող իրադարձությունների միավորում)։ Լրագրային ռեպորտաժը սովորաբար ուղեկցվում է լուսանկարներով։Ռադիոյով հաղորդվող ռեպորտաժում մշտապես պահպանվում է իրադարձությունների Ժամանակագրությունը։ Հեռուստատեսային ռեպորտաժը հաճախ է վերաճում դեպքերի մեկնաբանության։ Մարքսիստական ժուռնալիստիկայում ռեպորտաժը ճշմարտացիորեն տեղեկացնում է հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի իրադարձությունների մասին։ Բուրժուական ժուռնալիստիկայում ռեպորտաժը սովորաբար սենսացիոն, արտառոց դեպքերի մատուցման ժանր է։  Ռեպորտաժային նկարահանումը լուսանկարչության մեջ, բարդ նկարահանվող տեսակ է, որի համար պետք է ունենալ փորձ և տեխնիկական գիտելիքՌեպորտաժ տերմինն ունի մի քանի իմաստ. այն  ծագել է լատիներեն  ռեպորտաժ բառի  ընդհանուր իմաստից, որն արտահայտում է փոխանցել, հաղորդել, պատմել, պատկերել և նման բառերի ընդհանուր իմաստը:

 

Ինչպես և նախկինում, ներկայում ևս, ֆոտոռեպորտաժ է կոչվում նորություն հաղորդող ցանկացած լուսանկարների շարք: Այն  լուսանկարչին հնարավորություն է տալիս իրադարձությունը պատկերել որպես ականատես և մասնակից, պատկերել այնպես, որ դիտողը ևս մասնակից դառնա տվյալ իրադարձությանը
Ռեպորտաժը աշխատանք է նորությունների հետ, որը  ծավալվում է կոնկրետ ժամանակահատվածում: Դրա առանձնահատկությունը մեծապես կախված է իր առջև դրված նպատակիցհեղինակի առջև դրված խնդիրներից և յուրահատկությունիցՌեպորտաժը պատմություն է, որի դեպքում լուսանկարիչը պետք է կարողանա այդ  պատմությունը պատկերել վառ արտահայտիչ, հետաքրքիր, տպավորիչ՝ իրադարձության մասին լիարժեք պատկերացում կազմելու համար
Ռեպորտաժը լուսանկարչության առավել բարդ տեսակներից  է, այն իրադարձության անմիջական արդյունքն է՝  հրատապ լուսանկար՝ հանրային կարևոր, նշանակալի  թեմայով
Ռեպորտաժի հիմքում ընկած փաստերի և երևույթների բնույթը ամենից առաջ կախված է իրադարձությունից. այսինքն՝ այն փաստից, որն արտացոլում է իրադարձության զարգացման ողջ  ընթացքը: Ռեպորտաժի թեմատիկան  բազմազան է, սակայն ռեպորտաժի գլխավոր թեման ճիշտ ժամանակի պատկերումն է: Ռեպորտաժի յուրահատկությունը դրա հիմքում ընկած  իրադարձության բնույթն է, որը պայմանավորված է իրականության շարժման և զարգացման մեջ արտացոլելու հնարավորությամբ: Հենց դրանով էլ որոշվում է ռեպորտաժի ամենակարևոր առանձնահատկություններից  մեկը՝ դինամիկությունը: Ռեպորտաժի դեպքում բացառվում է, որ օբյեկտը նախապես պատրաստվի դրան, հակառակ դեպքում  ռեպորտաժը կորցնում է իր ճշմարտացիությունը
Թեև ռեպորտաժը ենթադրում է սյուժեի անմիջական ընտրություն, սակայն չի բացառվում հեղինակային մոտեցումը, սեփական ընտրությունը և թեմայի լուծումը: Լուսանկարչի տրամադրության տակ է նկարահանման կետի ընտրությունը, ռակուրսը, լուսավորության պայմանները և լուսաֆիլտրերը: Ֆոտոռեպորտաժը պետք է փոքրիկ պատմություն լինի՝ լուսանկարում պատկերված դեպքի մասին, որի մի մասը հանդիսատեսը տեսնում  է, իսկ մյուս մասը ստեղծում  է իր երևակայության մեջ: Ֆոտոռեպորտաժի շնորհիվ դիտորդը կարող է պատկերացում կազմել հեղինակի նկարագրած  առարկաների, դեպքերի մասին, իսկ այդ ամենը հասանելի է դառնում միայն դետալ առ դետալ, մանրամասն աշխատանքի շնորհիվ: Լավ ֆոտոռեպորտաժը տպավորություն  է ստեղծում այնպես, որ դիտողին կարող է թվալ, թե ինքն անձամբ մասնակցում էր իրադարձությանը: Լուսանկարիչն իր ռեպորտաժում պատկերում է միայն ու միայն իրականությունը: Ռեպորտաժային լուսանկարի դեպքում իրադարձությունների կեղծումը ընդունելի չէ, և լուսանկարի հաջողությունը մեծ մասամբ կախված է լուսանկարչի հետևողականությունից, սուր տեսողականությունից և օպերատիվությունից:  

                     
Ֆոտոռեպորտաժի էտապները


Ֆոտոռեպորտաժի ժամանակ աշխատանքը բաժանվում է երկու մասի` նախապատրաստական աշխատանք և նկարահանում: Նախապատրաստական շրջանն ունի կարևոր նշանակություն, քանի որ հենց այդ ժամանակ է դրվում ակնարկի հիմքը` ապահովելով նրա ճիշտ լուծումը: Լուրջ նախապատրաստական աշխատանքներից էլ հենց կախված է ֆոտոռեպորտաժի հաջողությունը: Նախապատրաստական աշխատանքն իր մեջ ներառում է թեմայի ընտրությունը, ծանոթությունը թեմային, գաղափարի որոշումը, տեխնիկական միջոցների նախապատրաստումը
Լուսանկարիչը թեման ընտրելուց հետո պետք է ծանոթանա թեմայի նյութին: Ֆոտոակնարկի գաղափարը դա հեղինակի միտքն է՝ արտահայտված լուսանկարների և դիմանկարների գործողություններում:
Ֆոտոռեպորտաժը պետք է ցույց տա, պատմի, թե որտեղ են կատարվում գործողությունները, ինչ և ով է կատարում: Բացի որտե՞ղ, ի՞նչ և ո՞վ հարցերից, լուսանկարիչն իր աշխատանքով  պետք է պատասխանի նաև ինչո՞ւ, ինչպե՞ս, ինչու՞ համար հարցերին
Օրինակ` ֆոտոռեպորտաժ շինարարության մասինսցենարական պլան.
1.
Պատկեր, որը ներկայացնում է և միաժամանակ բնութագրում է գործողության վայրը.
2.
Շինարարության մի քանի պատկեր, որտեղ երևում է ասենք հզոր տեխնիկան, որի  միջոցով քանդվում կամ պայթեցվում  է որևէ շինություն.
3.
Շինարարների մի քանի խոշոր պլաններ.
4.
Շինարարներն իրենց աշխատանքում:     
Անկախ նրանից, թե ինչ պլանով է նկարահանվում՝ խոշոր, միջին, ընդհանուրինչ մտքային լուծում էլ որ կատարվի, կարևոր նախապայմանը մարդու ճշգրիտ, վավերագրական ներկայացումն է լուսանկարում:


Ֆոտոռեպորտաժի հասցեն


Ճիշտ լուսանկարը պատկերացում է տալիսթե որտեղ է կատարվում գործողությունը կամ իրադարձությունը. այն աշխատանք է, որը մատնանշում է գործողության ճշգրիտ հասցեն, կոնկրետ տեղը: Ֆոտոակնարկում այդպիսի հասցե հաճախ հանդիսանում է բնապատկերը: Բնապատկերից պարզ  է դառնում բնության գեղեցկությունըտարածքի յուրահատկությունները, աշխարհագրական դիրքը և դրան բնորոշ մանրամասներ
Բնապատկերում կարող է ներկա լինել մարդը, բնապատկերի ֆոնի վրա կարող է կատարվել գործողություն կամ իրադարձություն, որն էլ ավելի խոսուն է դարձնում աշխատանքը: Ֆոտոակնարկում ինչպիսի լուծում էլ ունենա բնապատկերը, միևնույն է այն պետք է ունենա որոշակի իմաստ, պետք է ենթարկվի ֆոտոակնարկի գլխավոր մտահղացմանը՝ օգնի հասկանալու դրա իմաստը:

Ռեպորտաժային նկարահանում

Ռեպորտաժը լուսանկարչության առավել բարդ տեսակներից է: Ռեպորտաժը դա իրադարձության անմիջական արդյունքն է, հրատապ լուսանկար հանրային կարևոր թեմայի վերաբերյալ:Դա ճշմարտացի փաստաթուղթ է մեր իրականության իրադարձությունների տեղեկացնող: Ռեպորտաժի թեմատիկան շատ բազմազան է, բայց ռեպորտաժի գլխավոր թեման մեր ժամանակակցի պատկերն է աշխատանքում , արվեստում, կյանքում, կենցաղում: Հիմնական խնդիրը կյանքում տեսնել գլխավորը, ժամանակակիցը, նորը: Բացառվում է երբ օբյեկտը նախապես պատրաստվում է, դրանով ռեպորտաժը կորցնում է իր ճշմարտացիությունը: Չնայած ռեպորտաժը ենթադրում է սյուժեի անմիջական ընտրություն, բայց չի բացառվում հեղինակային մոտեցում, սեփական ընտրություն և թեմայի լուծում: Լուսանկարի տրամադրության տակ է նկարահանման կետի ընտրությունը, ռակուրսը, լուսավորության պայմանները, լուսաֆիլտրերը:

Դիպլոմային նախագծեր՝  <<Չլենինական>>  ֆոտոռեպորտաժ, օգտագործված տեխնիկա canon 600d
<<Նախատոնական Երևան>> ֆոտոռեպորտաժ, օգտագործված տեխնիկա canon 600d
<<Լաուրայի տնակը>>  ֆոտոռեպորտաժ, նկարահանումը կատարվել է հեռախոսով

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s