2D քաղաք. Երևանի ճարտարապետական ժառանգությունը

28323_117029898325935_7770820_n

Նախագծի նպատակ և բովանդակություն։

Կեցությունն է որոշում գիտակցությունը / Մարքս/
Քաղաքը կենդանի օրգանիզմ է, որը անընդհատ ձևափոխվում է՝ ենթարկվելով քաղաքա-տնտեսական փոփոխվող հրամայականներին: Եթե վերաձևակերպենք Մարքսի վերոնշյալ կոնցեպտը, ապա կարող ենք պնդել, որ ֆիզիկական միջավայրն է որոշում սոցիալական կերպը, գիտակցությունը, վարքագիծը, ձևավորում մշակույթը:   Ինչպես սովետական իշխանությունները ստեղծեցին քաղաքային նոր միջավայր, ելնելով տվյալ պահի քաղաքական մտքի կոնտեքստից, քանդելով այն մշակութային բազմազանությունը, որ կար Երևանում, այնպես էլ անկախ պետականության իշխանությունները փորձեցին հանրային հիշողությունից ջնջել  Հայաստանի ամենահետաքրքիր պատմական փուլերց մեկի՝ մոդեռնիզմի հետքերը։ Ճարտարապետությունը,  քաղաքական  համակարգի հայելին լինելով, փխրուն կերպով արձագանքում է այն բոլոր փոփոխություններին, որ տեղի են ունենում այդ միջավայրում։  Այս նախագծի նպատակն է  ներկայացնել Երևանում դեռևս մնացած 20 ականների կոնստրուկտիվիստական շենքերը, նույն 20 ականների կլասիցիստական ճարտարապետությունը, ինչպես նաև 60 ականների մոդերնիզմը։  Նախագծի նպատակն է նաև ցույց տալ այն ձևափոխումները, որոնց ենթարկվել են այդ շինությունները՝ ելնելով քաղաքական-սոցիալական նոր նարատիվներից։ Այս նախագիծը ուսումնասիրում է՝
1.Երևանի 20-40 ականներին կառուցված  ճարտարապետական շինությունները
2. Ազգային մոդեռնիզմի ժառանգությունը
3.  90 ականների վերջի քաղաքականության դրսևորումները ճարտարապետության մեջ:

Նկարահանման վայրերը՝
Կինոմոսկվայի ամառային դահլիճ
Կինոմոսկվայի շենք
Ռոսիա կինոթատրոն
նախկին հրշեջ դեպոյի շենք
նախկին մանկական հանրախանութ
Ստանիսլավսկու թատրոնի շենք
Ինտերնացիոնալի շենք /նախկին անունն է, ներկայումս Մաշտոցի 32 հասցեում գտնվող բնակելի շենք է/
Արագիլ ռեստորան

ցանկը շարունակելի է…

Մասնակիցները՝ Քոլեջի լուսանկարիչների խումբ։
Նախագծի արդյունքները կներկայացվեն բլոգային հրապարակումների, ցուցահանդեսների տեսքով։
Նախագիծը՝ Սուսան Ամուջանյանի

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s