Կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության տարբեր տարիների ընթացքում կուտակվել են մեծ քանակությամբ լուսանկարներ՝ սովորողների և դասավանդողների կողմից արված։ Կոնտենտը և՛ դոկումենտալ լուսանկարներն են, որոնք անդրադառնում և ներկայացնում են կրթահամալիրի կյանքը, և՛ ազատ թեմայով աշխատանքներ են, որոնք անդրադառնում են գեղագիտական էսթետիկայի, լուսանկարի բովանդակության և այլ հարցերի։ Ամեն ուսումնական տարվա ավարտից հետո խնդիր է առաջանում՝ ինչպես պահպանել դրանք։ Հիմնական խնդիրը տեղի, տարածքի խնդիրն է։ Համակարգչի մեջ այն բավականին մեծ ծավալ է գրավում՝ խոչընդոտելով հետագա աշխատանքներին։ Արտաքին հիշողության սարքերի հայտերը երբեք չեն բավարարվել։ Շատ հաճախ կարևորության սկզբունքով ընտրում ենք լուսանկարների առանձին նախագծեր և ջնջում մնացածը։ Որոշ դեպքերում հիշում և ափսոսում ջնջված պրոյեկտների համար։ Լուսանկարների արխիվ ունենալը կլուծի այս հարցը։
Նպատակները։
1․Անվտանգ և ապահով միջավայրում իրականացնել կոնտենտի պահպանումը /թվային միջավայրի մասին է խոսքը/։
2․ Ստեղծել մոբիլ մի համակարգ, որը հնարավորություն կտա արագ գտնելու հարկ եղած լուսանկարը։
Աշխատանքի էտապները։
1․Լուսանկարչական կոնտենտի խմբագրում և մշակում։
2․Տեքստային աշխատանք․ հակիրճ նկարագրություն
3․Թվային պլատֆորմի ստեղծում։