Բովանդակություն։ Գույնի զգացումը կախված է ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալ-մշակութային համակարգերից։ Սևը և սպիտակը գույներ չեն համարվում։ Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր։ Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտոր։ Էսկիմոսները սպիտակ գույնի համար 17 բառ ունեն` կախված ձյան պայմաններից։ Սպիտակ գույնն ունի տարածության ընդլայնման տեսողական առանձնահատկություն։ Որպես կանոն, այն դրական ազդեցություն ունի, համարվում է մաքրության, խաղաղության խորհրդանիշ, որոշ մշակույթներում նաև սգո խորհրդանիշ։ «Սպիտակը գույն չէ» լուսանկարչական նախագծի շրջանակներում կփորձենք խորհել սպիտակի՝ որպես լուսանկարչական կոմպոզիցիայի հիմնական բաղադրիչի մասին։ Լույսի, սպիտակ գույնի, ֆորմայի և տեսանկյան միջոցով կստեղծենք սպիտակ կոմպոզիցիաներ, որոնք մի գուցե կլինեն շատ ուտոպիստական, քանի որ ի սկզբանե հայտարարել ենք, որ սպիտակը գույն չէ։ Թեմատիկ առումով նախագիծը սահմանափակումներ չունի։
Նախագծի արդյունքներ։ Նախագծի ընթացքում ստեղծված լուսանկարները կներկայացվեն լուսանկարչական ցուցահանդեսի ընթացքում։
Նախագծի մասնակիցներ՝ Քոլեջի լուսանկարիչների խումբ։