Կրտսեր դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության խմբի ուսումնական ծրագիր
Բովանդակություն և նպատակ
Այս ուսումնական ծրագրի նպատակներն են` լուսանկարչական տեխնիկայի ուսումնասիրություն, ստեղծագործական որակների ձեռք բերում, պատկերային ինֆորմացիայի ընթերցում և վերծանում, ձեռք բերված տեխնիկական հմտությունների կիրառում անհատական կամ խմբային թեմատիկ նախագծերում: Ծրագրային մոդուլներն են`
1.Լուսանկարչական տեխնիկայի ուսումնասիրություն լուսանկարչական նախագծերի շրջանակներում
2.Լուսանկարահանում
3.Լուսանկարչական պրակտիկաների ուսումնասիրում /հարմարեցված տարիքային տվյալ խմբին/
Ուսումնական պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրություն
Ուսումնական հանդիպումները բախկացած են երկու էտապներից՝ լուսանկարչական նյութերի և նկարահանված նյութերի դիտում-քննարկում ուսումնական կաբինետում և արտադասարանային պարապմունքներից /նկարահանումներ/, որոնք տեղի են ունենում հիմնականում դպրոցի հարակից տարածքներում:
նախագծեր
- Բնապահպանական նախագիծ <<Բնապահպանական պաստառ>>
Բնապահպանական թեմաները բազմազան են` ջրային ռեսուրսներ, կենցաղային աղբ, հանքաարդյունաբերություն և այլն: Այս նախագծի շրջանակներում սովորողները հնարավորություն կունենան, ծանոթանալով բնապահպանական խնդիրներին, պատկերել դրանք վավերագրական կամ գեղարվեստական լուսանկարի կամ լուսանկարչական շարքի միջոցով: Նախագիծը իրականացվում է չորս էտապներով՝
- Նյութիընտրություն– քննարկում
- Նկարահանում
Մասնակիցներ` Արևմտյան կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության խումբ:
2.<<Փողոց>> դոկումենտալ լուսանկարչական նախագիծ. Փողոցային լուսանկարչությունը առանձին ժանր է և տարածված է հատկապես արևմտյան լուսանկարչության մեջ: Այն փողոցի, այնտեղ գտնվող մարդկանց, ճարտարապետության, իրավիճակի, մշակույթի, ժամանակի, ներկա պատմության ուսումնասիրությունն է լուսանկարչական ապարատի միջոցով: Այս նախագծի ընթացքում կուսումնասիրենք Բանգլադեշի թաղամասերը: Նախագծի տևողությունը` 2 ամիս:
Արդյունքները կհրապարակվեն ֆոտոցուցահանդեսների միջոցով:
Ուսումնական պրոցեսի համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր սովորող ունենա լուսանկարահանման որևէ սարք՝ լուսանկարչական ապարատ, հեռախոս, պլանշետ և այլն: