Բովանդակություն և նպատակ: Կինո-ֆոտո ընտրությամբ գործունեությունը ուղղված է սովորողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը, պատկերային մտածելակերպի ամրապնդմանը, պատկերային բովանդակության ընթերցմանը, ինչպես նաև լուսանկարչական տեխնիկական գիտելիքների ձեռք բերմանը: Գործունեությունը բախկացած է աշխատանքային հետևյալ փուլերից՝
1. Լուսանկարչական ընդհանուր գիտելիքների ուսուցանում
2.Նախագծային նկարահանումներ
3.Նախագծային նկարահանված նյութի քննարկում, մշակում և տարածում
4.Ծրագրային նյութի ունկնդրում և քննարկում /մասնագիտական, դոկումենտալ և գեղարվեստական ֆիլմեր՝ հարմարեցված տարիքային խմբին/
5.Ծանոթացում դասական, ժամանակակից լուսանկարիչների գործունեությանը
Ուսումնական պարապմունքների մեթոդական նկարագրություն: Ուսումնական հանդիպումները բախկացած են երկու էտապներից՝ լուսանկարչական նյութերի և նկարահանված նյութերի դիտում-քննարկում ուսումնական կաբինետում և արտադասարանային պարապմունքներից /նկարահանումներ, որոնք տեղի են ունենում հիմնականում դպրոցի հարակից տարածքներում/:
Ուսումնական պարապմունքների պահանջները. յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր անհատական նկարահանման սարքը՝ ֆոտոխցիկ կամ հեռախոս, կինո-ֆոտո ընտրության բաժինը իր բլոգում, որտեղ կհրապարակվեն ընտրությամբ գործունեության անհատական կամ խմբային նախագծերը:
Արդյունքները: Այս ուսումնական պարապմունքի արդյունքում ստեղծված նախագծերը կներկայացվեն լուսանկարչական ցուցահանդեսի կամ օնլայն ցուցահանդեսի տեսքով:
2019-2020 ուս տարվա սեպտեմբեր ամսվա նախագիծ
«Զրո աղբ» լուսանկարչական-հետազոտական նախագիծ
«Զրո աղբ»-ը միջազգային բնապահպանական շարժում կամ նախաձեռնություն է, որը իր փոքրիկ ծիլերն ունի նաև Հայաստանում: Այս նախաձեռնության հիմնական նպատակն է գիտակցված սպառումն ու այնպիսի կենսագործունեությունը, որը նվազեցնում է էկոլոգիական խնդիրները: Այս նախագծի ընթացքում սովորողները՝
1. կծանոթանան այն լայնածավալ էկոլոգիական խնդիրներին, որը ստեղծում է սպառողական հասարակությունը:
2. Լուսանկարչական-հետազոտական աշխատանքի միջոցով կներկայացնեն այդ խնդրի տարբեր լոկալ դրսևորումները:
3.Նկարահանված նյութից կստեղծեն պաստառներ, որոնք կտարածենք հարակից բակերում:
«Զրո աղբ» լուսանկարչական-հետազոտական նախագծի աշխատանքային փուլերն են՝
1. Ծանոթացում «Զրո աղբ» շարժման բովանդակությանը
2.Նկարահանման նյութի ընտրություն և քննարկում
3. Նկարահանում
4.Նկարահանված նյութից պաստառների պատրաստում և տարածում Բանգլադեշի բակերում
Արդյունքներ: Նախագծի արդյունքները կհրապարակվեն կրթահամալիրի կայքում, սովորողների բլոգներում:
Մասնակիցները՝ Միջին դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության խումբ:
Նախագծի հեղինակ՝ Սուսան Ամուջանյան