2019-2020թթ-ի Քոլեջի լուսանկարչական գործ դասընթացի ուսումնական ծրագիր

Բովանդակություն, նպատակ։ «Լուսանկարչական գործ» դասընթացը  կազմված է հետևյալ  ծրագրային մոդուլներից՝

  • Համակարգչային տեխնոլոգիաները լուսանկարչության մեջ
  • Լուսանկարչության ընդհանուր դասընթաց
  • Մոնտաժ
  • Թվային լուսանկարչություն
    Ուսումնական պարապմունքները կազմված են աշխատանքային հետևյալ փուլերից՝
    1․ Տեխնիկական գիտելիքներ լուսանկարչական սարքերի, աքսեսուարների, կոմպոզիցիայի և այլնի  վերաբերյալ
    2․Նախագծային ստեղծագործական աշխատանքներ
    3․Ծրագրային նյութերի ունկնդրում-քննարկում /դասական և ժամանակակից լուսանկարչական գործերի ուսումնասիրություն, ծրագրային, գեղարվեստական, դոկումենտալ ֆիլմերի դիտում-քննարկում/
    4․Նկարահանված նյութերի մշակում, մոնտաժում
    5․Կրթահամալիրային ֆոտոխրոնիկայի ստեղծում
    Ծրագրի յուրացման արդյունքում ուսանողը կտիրապետի լուսանկարչական տեխնիկայի ճիշտ օգտագործմանը, կընթերցի պատկերային ինֆորմացիան, կստեղծի լուսանկարչական նախագծեր։
    Ուսումնական պարապմունքների մեթոդական նկարագրություն։
    Ուսումնական պարապմունքները , ելնելով աշխատանքային վերոնշյալ փուլերց , կազմված են դասարանային ուսումնական պարապմունքներից և արտադասարանային նկարահանումներից։
    Մասնակիցները՝ Քոլեջի 1,2 և 3-րդ կուրսի «Լուսանկարչական գործ» բաժնի ուսանողներ։
    Արդյունքներ։
    Ուսումնական պարապմունքների արդյունքում ստեղծված անհատական և խմբային աշխատանքները կհրապարակվեն կրթահամալիրի կայքում, Քոլեջի ենթակայքում, ինչպես նաև ուսանողների բլոգներում։ Լավագույն նախագծերը կներկայացվեն լուսանկարչական ցուցահանդեսի տեսքով։Սեպտեմբեր ամսվա Քոլեջի «Լուսանկարչական գործ» բաժնի ուսանողների ուսումնական նախագիծ
    «Մինիմալիզմը իբրև մարտահրավեր»
    Բովանդակություն, նպատակ։ Վերջին մի քանի տասնամյակներում ակտուալ դարձած բազմաթիվ բնապահպանական շարժումների մեջ իր կարևոր տեղն է զբաղեցնում մինիմալիստական կեցությունն իբրև մարտահրավեր ժամանակակից սպառողականությանը։ Գովազդային գործիքների միջոցով արհեստականորեն ակտիվացվող սպառողական տենդենցները բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ են ստեղծում, որոնք անդառնալի հետևանքներ են ունենում բնաշխարհի վրա։ Մինիմալիստական շարժումը իր հետևորդներն ունի նաև Հայաստանում, կան նաև այս շարժմանը հարող փոքրաթիվ նախաձեռնություններ։ Այս նախագիծը ուղղված է այս շարժման բովանդակության ուսումնասիրմանը, կայացման տեխնոլոգիաներին, նպատակների ուսումնասիրմանը։ Նախագիծը ունի հետազոտական բնույթ, ձևաչափերը՝ վավերագրական դիմանկար, ռեպորտաժ, ֆոտոպատմություն։ Նախագծի իրականացման փուլում կլինեն հանդիպումներ այս շարժմանը հարող անհատների, նախաձեռնության անդամների հետ։
    Արդյունքներ։ Նախագծի արդյունքները կներկայացվեն լուսանկարչական ցուցահանդեսի տեսքով, կհրապարակվեն ուսանողների բլոգներում։
    Մասնակիցներ՝ Քոլեջի 1,2,3 կուրսի ուսանողներ։
                                                                                                   Ծրագրի հեղինակ՝ Սուսան Ամուջանյան

     

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s