Լուսանկարը` Սոնա Սահակյանի
Օգտագործված մարտկոցները որպես բնապահպանական աղետ
Նախագծի բովանդակություն և նպատակ: Մարտկոցները ինքնուրույն հոսանքի աղբյուրներ են հանդիսանում տարբեր կենցաղային տեխնիկաների համար: Օգտագործված մարտկոցը պարունակում է սնդիկ, կապար, կադմիում, մագնեզիում, ցինկ և այլն: Նետելով աղբամանի մեջ` մարտկոցը հետագայում հայտնվում է քաղաքային աղբանոցում, որտեղ մարտկոցում պարունակած ծանր մետաղները ժամանակի ընթացքում հայտնվում եմ գրունտային ջրերում: Այնուհետև այն անխուսափելիորեն հայտնվում է մարդու օրգանիզմում սննդի միջոցով: Օրինակ` վերը նշված քիմիական էլեմենտներից կադմիումը կարող է առաջացնել թոքերի քաղցկեղ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է օգտագործված մարտկոցը չգցել աղբամանը, այլ հանձնել հատուկ վերամշակող-վերականգնող /ուտիլիզացիա/ ընկերություններին, որպեսզի վերջիններիս միջոցով բացառենք դրանց հայտնվելը աղբամաններում: Այս նախագծի նպատակն է զարգացնել սովորողի մոտ բնապահպանական գիտակցությունը:
Նախագծի արդյունքները կցուցադրվեն <<Արևորդի>> փառատոնի շրջանակներում կայանալիք լուսանկարչական ցուցահանդեսին:
Մասնակիցներ՝ Միջին և Արևմտյան դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ, Քոլեջի սովորողներ: