Սեբաստացու օրերին ընդառաջ Քոլեջի <<լուսանկարչական գործ>> բաժնի սովորողները իրականացնում են <<Ես սեբաստացի եմ>> վիդեո նախագիծը։
Բովանդակություն, նպատակ։ Նախագիծը միտում ունի ներկայացնելու տարատարիք սեբաստացիների, որոնք գործում, սովորում են կրթահամալիրի տարբեր օղակներում, ունեն տարբեր նախասիրություններ և նպատակներ, կրում են տարբեր մշակույթ ու ապրում են տարբեր կենսակերպով, սակայն նրանց միավորում է մի գաղափար, որն էլ սեբաստացի լինելն է։ Իսկ ինչ է նշանակում լինել սեբաստացի․ սա մի բովանդակություն է, որը կփորձեն ձևակերպել ֆիլմի հերոսները։ Նախագիծը բախկացած է փոքրիկ ֆիլմերից՝ 2-3 րոպե տևողությամբ, նախագծի հերոսները կրթահամալիրի Ավագ, Միջին, Կրտսեր դպրոցների սովորողներն են, ինչպես նաև կրթահամալիրի դաստիարակներն ու դասավանդողները։ Ֆիլմերը իրենցից ներկայացնելու են դիմանկարների շարք։
Մասնակիցներ։ Ֆիլմերի ստեղծումը իրագործելու են Քոլեջի սովորողներից կազմված աշխատանքային խմբերը։
Աշխատանքային խմբեր՝
1․Ազատուհի Հարությունյան, Ավետ Պետրոսյան
2․Գագիկ Եղոյան, Հակոբ Իսախանյան
3․Անուշ Քելամյան, Մարիամ Փաշայան
Աշխատանքի մեթոդական նկարագրություն։ Յուրաքանչյուր աշխատանքային խումբ ընտրում է իր սեբաստացի հերոսին կամ հերոսներին։ Սցենարական աշխատանքը կամ պլանը, նկարահանումներն ու մոնտաժային աշխատանքը կատարում են տվյալ խմբի սովորողները։ Նախագծի ընթացքում կստեղծվեն 5-6 տարբեր դիմանկար-պատմություններ։
Նախագծի արդյունքները կթողարկվեն Սեբաստացու օրերին։