Բովանդակություն, նպատակ: Բակային խաղերը ոչ վաղ անցյալում երեխաների հիմնական ժամանցի միջոցն էր: Սակայն նորանոր տեխնոլոգիաների տարածումը բակային խաղերը վերջնականապես մղեցին մոռացության գիրկը; Սակայն բակային խաղերը ի տարբերություն համակարգչային խաղերի զարգացնում են այնպիսի կարողություններ ինչպիսիք են՝ թիմային վարքագիծ, մարզական կեցվածք և այլն: Այս նախագծի բովանդակությունն է վերհիշել բակային խաղերը տեսադասերի միջոցով և տարածել դրանք:
Աշխատանքի մեթոդական նկարագրություն: Աշխատանքային փուլերն են՝
1. Սցենարական աշխատանք /կադրավորում/
2. Նկարահանում
3.Մոնտաժային աշխատանք
Նախագծի իրականացման ժամանակահատվածը 2 ամիս է՝ հունվար-փետրվար: Նախագիծը իրականացվում է Քոլեջի սովորողների հետ: Նախագծին մասնակցություն ունեն նաև միջին և արևմտյան դպրոցի դպրոցի սովորողները: Նախագծի արդյունքները կներկայացվեն կրթահամալիրի կայքում:
Այս նախագծի ընթացքում կնկարվեն հետևյալ բակային խաղերի տեսահոլովակները՝
1. Պահմտոցի
2.Ցատկապարան
3.Մի ոտանի սև սատանա
4.7 քար
5.Գործնագործ
6.Հալամուլա
8.Անուն գոռոցի