2019-20ուս․ տարվա առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Ես դասավանդում եմ կրթահամալիրի Քոլեջում, միջին և արևմտյան դպրոցներում։ Իմ աշխատանքի մեջ ներգրավված են տարբեր տարիքային խմբեր՝ իրենց զարգացման տարբեր փուլերով և հետաքրքրություններով։ Երբեմն ստացվում է այնպես, որ ուսումնական տարվա ընթացքում Քոլեջի ուսանողների համար ներկայացված նախագիծը <<ադապտացնում>> եմ նաև կրտսեր և միջին դպրոցներում։  Ինձ համար միշտ հետաքրքիր է, թե տարբեր տարիքային խմբեր ինչպիսի արձագանք կտան միևնույն  նյութին։ Ելնելով իմ դիտարկումներից՝ երևակայությունը և ստեղծագործական վառ միտքը հատուկ են միջին և կրտսեր դպրոցներին, սակայն  Քոլեջի սովորողը, բնականաբար,ունենալով տեխնիկական ավելի մեծ կարողություններ և ունակություններ, թվում է, թե կարողանում է հաղթահարել երևակայության <<ճգնաժամը>>։ Այսպիսի մի նախագիծ էր <<Աղբամաններն առանց մարտկոցների >> տեղեկատվական նախագիծը, որին մասնակցեցին  և՛ Քոլեջը, և՛ միջին և՛ կրտսեր դպրոցները։ Այս նախագծի արդյունքները ներկայացվեցին <<Արևորդի>> փառատոնի շրջանակներում կազմակերպված ցուցադրության ժամանակ։ Միջին դպրոցը ներկայացավ իր ստեղծագործական հետաքրքիր սյուժեներով, իսկ Քոլեջը իր գրագետ կոմպողիցիաներով։ Ինձ վերջին ժամանակներս հետաքրքրում է ժամանակակից սպառողը՝ իր բոլոր դրսևորումներով և որակներով։ Քանի որ սպառողական հասարակությունը ինձ համար կարևոր թեմա է, ես այն դարձրեցի ուսումնական նախագիծ՝ անվանելով «Մինիմալիզմը իբրև մարտահրավեր»։  Քոլեջի սովորողների հետ միասին կարդացինք Ֆրոմի և այլ մտածողների անդրադարձը այդ հասարակության վերաբերյալ, նայեցինք բազմաթիվ ֆիլմեր, որոնք վերլուծում ու ներկայացնում են այդ հասարակություը և լուսանկարչական նախագծի միջոցով ներկայացրեցինք մեր վերաբերմունքը այդ թեմայի վերաբերյալ։ Արդյունքների որոշ մասը կրկին ներկայացրեցինք լուսանկարչական ցուցահանդեսի տեսքով։Սովորողին առաջարկած իմ  լուսանկարչական նախագծերը, ընդհանուր առմամբ, բնապահպանական խնդիրներ են պարունակում, սակայն ես վստահ եմ, որ մի գուցե շատ սոցիալական թվացող այս նախագծերը, մեծ ստեղծագործական ներուժ են պահանջում իրագործվելու համար։ Բայց ամենակարևոր փաստը ինձ համար միևնույն է մնում է այն, որ սովորողը ոչ թե շատ հետաքրքիր լուսանկար է ներկայացնում, այլ հրաժարվում է օրինակ պլաստիկ շշով հեղուկ գնելուց։ Էդպիսի մի քանի սովորող ունեմ կրտսեր և միջին դպրոցներում, և կարծում եմ, որ դա իմ  մանկավարժական գործունեության մեջ ամենակարևոր ձեռքբերումն է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s