Քոլեջի լուսանկարչական տաղավարը հանդիսանում է որպես ուսումնական գործիք Քոլեջի սովորողների և կրթահամալիրի այլ սովորողների համար։ Քոլեջի <<արտադրական ուսուցում>> ուսումնական սկզբունքի համաձայն տաղավարը ծառայում է նաև որպես լուսանկարչական ծառայություններ մատուցող հարթակի։ Քոլեջի ուսումնական տաղավարի առաջարկած ծառայությունները՝
1․ Ֆոտոսեսիաների լուսանկարահանում /տաղավարային և ոչ տաղավարային/
2․Կորպորատիվ և այլ միջոցառումների լուսանկարահանում
3․ Փաստաթղթային լուսանկարների լուսանկարահանում
4․Կրթահամալիրային լուսանկարահանումներ
5․ Food լուսանկարահանում
6․<<Քոլեջ TV-ի>> հաղորդումների սպասարկում և ստեղծում
7․Լուսանկարչական պահոցի ստեղծում /այս թվային հարթակը իրենից ներկայացնում է տարբեր լուսանկարչական կոնտենտի ստեղծում և վաճառք, օրինաը՝ այստեղ/
Վերոնշյալ ծառայությունները իրականացնում են Քոլեջի լուսանկարչական բաժնի սովորողները։
Լուսանկարչական տաղավարի նպատակն է՝
1․ Ստեղծել հաղորդակցություն ուսմնական պրոցեսի և մասնագիտական կայացման միջև։
2․Իրացնել ուսումնական պրոցեսի արդյունքները։
Տաղավարի բացումը տեղի կունենա հունիսի 1-ին։