Նախագծի բովանդակություն, նպատակ։ Կինո-ֆոտո ընտրությամբ խումբը 2019-20 ուս․ տարվա գործունեության ընթացքում իրագործել է ստեղծագործական բազմաթիվ նախագծեր , ուսումնասիրել է լուսանկարչության <<այբբենարանը>>։ Մայիսյան հավաքի ընթացքում սովորողը կներկայացնի իր մեկամյա գործունեության արդյունքները՝ պատումի տեսքով, ինչպես նաև հանդես կգա անհատական-առցանց ցուցադրությամբ՝ ցուցադրելով իր լավագույն աշխատանքները։ Պատումի առանցքային կետերը՝
1․ Իմ ստեղծագործական ձեռքբերումները
2․Իմ նախընտրած նախագիծը
3․Ինչպես եմ ես աշխատում
4․Ինչ կամ ում եմ սիրում նկարել
5․Ինչ առաջարկություններ ունեմ իմ ուսուցչին
Նախագծի մասնակիցներ՝ կինո-ֆոտո ընտրությամբ խմբեր։
Պատումները լուսանկարչական շարքի հետ համատեղ կհրապարակվեն կրթահամալիրի ենթակայքում, սովորողների բլոգներում։ Լավագույն լուսանկարչական ցուցադրությունները կներկայացվեն Սեբաստացի TV-իի հարթակում։
Ամփոփում՝
Ներկայանում է Դավիթ Գրիգորյանը
Ներկայանում է Աննա Թադևոսյանը
Ներկայանում է Մարիա Աբրահամյանը
Ներկայանում է Էվա Պետրոսյանը
Ներկայանում են Աննա Թադևոսյանը և Մարիա Բաբաջանյանը
Ներկայանում են Եվա Մովսիսյանը, Գոհարիկ Սանոյանը