Արևի տակ․ առաջարկում է Ջուլի Ֆրանչեթը

Ֆրանսիայում գործող լուսանկարիչ Ջուլի Ֆրանչեթը առաջարկում է կրտսեր  և միջին դպրոցի սովորողներին մասնակցել իր լուսանկարչական նախագծին, որը կոչվում է <<Արևի տակ>>։ Նախագիծը բախկացած է հետևյալ աշխատանքային փուլերց՝
1․ Մասնակցել ֆոտոպատմությունների ստեղծմանը
Լուսանկարիչը առաջարկում է իր կատարած լուսանկարները մեկնաբանել, գրել դրանց մասին պատմություններ։ Լուսանկարները պատկերում  են ֆրանսիայի դպրոցներից մեկում սովորող երեխաների առօրյան։
2․Լուսանկարների միջոցով ներկայանալ
Այստեղ մեզ հարկավոր է ծնողների օգնությունը։ Խնդիրը կայանում է նրանում, որպեսզի սովորողները ներկայանան  առցանց դասապրոցեսը ներկայացնող մի լուսանկարի   միջոցով։
Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան  և Հարավային դպրոցների կինո-ֆոտո ընտրությամբ խմբեր, միջին դպրոց։
Նախագծի իրականացման ժամանակահատված՝ մայիսի 18-ից հունիսի  5։
Նախագծի արդյունքներ՝
Լուսանկարները և պատմությունները ներկայացվելու են Ֆրանսիայում հուլիս  ամսին կայանալիք ֆոտոցուցահանդեսին։ Կատարված աշխատանքները կհրապարակվեն նաև սովորողների բլոգներում։
Պատումների թարգմանչական աշխատանքները՝ Սուսաննա Պետրոսյանի։
Լուսանկարները կարող եք ուղարկել այս էլ․ հասցեին՝ susanemil@mskh.am

Ամփոփում՝
Իր պատումն է առաջարկում Աննա Թադևոսյանը
Ներկայանում են Հարավային դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ խմբի սովորողները, ղեկավար՝ Լուսինե Պետրոսյան

Արսեն Սուքիասյան 10 տարեկան, համար 191 հիմնական դպրոց
զգում եմ, որ սովորողները շատ են շտապում դպրոց, ուզում են սովորել։  Մտածում եմ դպրոցում են ուզում մնալ, տուն չեն ուզում գնալ։ Սովորողները հերթով են մտնում դասարան, որ իրար չվնասեն, դուռը չկոտրեն, իրար չքերծեն։  Զգեստները մի  հատուկ պահարանում կախում են, , պահարանները շատ են օգնում, որ հագուստները չկորեն ու չխառնվեն իրար։ Ավտոբուսով գնում են տուն, իրար խնամքով են վերաբերվում։  Երեխաները չկան, դպրոցը տխրեց, դատարկություն, ուսուցիչները տխրել են, որ երեխաները գնացել են, ծառերը մերկացել են իրանք էլ սպասում են գարնանը, ուզում են աճել։ Ծառերի դիմացը ֆուտբոլի դաշտնա, էլի մենակա։  Ուղեկցողները օգնում են երեխաներին նստել ավտոբուս։ Ուղեկցողները հոգատար են, հավատում են երեխաներին, սիրում են իրենց։  Բարի դպրոց է, ապահով։

 

Մարկ Խաչատրյան 8,5 տարեկան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոց

Ես տեսնում եմ մի աղջկա, որը շատ է տարված դասերով։ Ինձ թվում է աղջիկը գերազանցիկ է։ Դասատուն սովորեցնում է երեխաներին, նա խելացի է ու գիտելիքներ է տալիս երեխաներին։ Դասատուն սիրում է իր գործը, դրա համար երեխաները տարված են աշխատանքով։  Մատիտները պատրաստել են, որ նկարեն ինչ ուզեն։  Ձեռք են բարձրացրել, որ պատասխանեն դասատուհի հարցին։ Նրանք շատբ են ուզում սովորել։ Իրենց լավ են զգում։ Բոլորը ոտքի վրա են , երևի ուզում են հարցերին պատասխանել։ Դասատուն գրում է, նա մի քիչ մրսած է երևում։  Կոկորդը ցավում է, ճանապարհին մրսել է։ Նա պատմում է երեխաներին հետաքրքիր բաներ։  Երեխաները բարի են, շատ բարի, ես տեսնում եմ իրանց մեջ լավ բաներ։ Վերևում, պատին տառեր կան, նրանք նոր են տառերը անցնում։ Դասատուն  երևի հեքիաթա պատմում իրենց, որովհետև երեխաները հավաքվել են իր շուրջը։ Դասատուն ստուգում է երեխաների տնային հանձնարարությունները, ինձ թվում է դասատուն սխալներ չի գտնի։ Բալիկը նայում է իր գնահատականին։ Տղաները իրար ձեռք-ձեռք բռնած գնում են տուն, ընկերները իրար ձեռք են բռնում։ Բաճկոնները կախում են պահարաններում։ Դասասենյակը դատարկ է, առանց երեխաների, բայց շատ իրեր կան՝ մատիտներ, ուսապարկեր, համակարգիչներ։ Երեխաները կվերադառնան։  Մի 10 տարեկան տղա շատ դժգոհ է ։ Ինքը չի սիրում դպրոցը, շատ է նեղվել։ Երեխաները ճաշում են։ Ինձ թվում է դպրոցի խոհարարն է նրանց համար ուտելիք պատրաստել։  ՄԻ տղա կա, այս դպրոցում, որը սիրում է սովորել։ Նա խելացի է ու սիրուն, համ էլ բարի։ Ուսուցիչը ինչ-որ տեղ է գնացել, գրատախտակի վրա գրելուց հետո գնացել է։ Ուսուցիչը սիրում է գնահատել, ով բարձր գնահատական է ստանում, ուրախանում է։
Ներկայանում է Արևմտյան դպրոցի սովորող Արեգ Քեշիշյանը
Ներկայանում է Մարիա Աբրահամյանը
Լուսինե Պետրոսյան և ընկերներ
Արեգ Քեշիշյան․ մաս 2

 

Դավիթ Գրիգորյան, Միջին դպրոց
Նկարներում պատկերված է ֆրանսիական դպրոցն իր առօրյայով։ Դպրոցական դասաժամեր, սպորտային խաղեր, բայց ես ուզում եմ խոսել իմ դպրոցի մասին։ Ուզում եմ համեմատել իմ ու իրենց դպրոցները։ Կարծում եմ այս դպրոցին պակասում են կանաչ տարածությունները, բնությունը։ Իմ դպրոցը շրջապատված է կանաչով ու ի տարբերություն այս դպրոցի՝ մեզ մոտ չկան ճաղավանդակներ։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s