Քաղաքային լուսանկարչությունը որպես ինքնուրույն լուսանկարչական ժանր ձևավորվել է լուսանկարչության պատմության հենց սկզբում՝ ձևավորելով լուսանկարչության ինքնատիպ լեզուն, ազատագրելով այն կերպարվեստի ազդեցությունից։ Այս ուսումնական նախագծի նպատակն է՝
1․Ծանոթանալ քաղաքային լուսանկարչության ժանրի առանձնահատկություններին
2․Ծանոթանալ այս ժանրում ստեղծագործած լուսանկարիչների հետ
3․Ստեղծել քաղաքային լուսանկարչության անհատական նախագծեր
Նախագծի մեթոդական նկարագրություն
1․Հանդիպում-քննարկման միջոցով ծանոթացում նախագծին։
2․Անհատական-թեմատիկ նյութի ընտրություն և քննարկում
3․Նկարահանման պրոցես
4․Լուսանկարների խմբագրում և մշակում
Արդյունքներ
Նախագծի արդյունքները կներկայացվեն սեպտեմբերի 15-ին՝ նոր ուսումնական տարվա սկզբին առցանց լուսանկարչական ցուցահանդեսի տեսքով։
Մասնակիցներ
Նախագծի մասնակիցներն են Քոլեջի <<Լուսանկարչական գործ>> բաժնի սովորողները։