Կինո-ֆոտո ընտրությամբ խմբի 2020-21 ուս․ տարվա ծրագիր

Բովանդակություն և նպատակ:  Կինո-ֆոտո ընտրությամբ գործունեությունը  ուղղված է սովորողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը, պատկերային մտածելակերպի ամրապնդմանը, պատկերային բովանդակության ընթերցմանը, ինչպես նաև լուսանկարչական տեխնիկական գիտելիքների ձեռք բերմանը: Գործունեությունը բախկացած է աշխատանքային հետևյալ փուլերից՝
1. Լուսանկարչական ընդհանուր գիտելիքների ուսուցանում
2.Նախագծային նկարահանումներ
3.Նախագծային նկարահանված նյութի քննարկում, մշակում և տարածում
4.Ծրագրային նյութի ունկնդրում և քննարկում /մասնագիտական, դոկումենտալ և գեղարվեստական ֆիլմեր՝ հարմարեցված տարիքային խմբին/
5.Ծանոթացում դասական, ժամանակակից լուսանկարիչների գործունեությանը
Ուսումնական պարապմունքների մեթոդական նկարագրություն:  
Ուսումնական հանդիպումները բախկացած են երկու էտապներից՝ լուսանկարչական նյութերի և նկարահանված նյութերի դիտում-քննարկում  ուսումնական կաբինետում և արտադասարանային  պարապմունքներից /նկարահանումներ, որոնք տեղի են ունենում հիմնականում  դպրոցի հարակից տարածքներում/:
Ուսումնական պարապմունքների պահանջները. յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր անհատական նկարահանման սարքը՝ ֆոտոխցիկ կամ հեռախոս, կինո-ֆոտո ընտրության բաժինը իր բլոգում, որտեղ կհրապարակվեն ընտրությամբ գործունեության անհատական կամ խմբային նախագծերը:
Արդյունքները: Այս ուսումնական պարապմունքի արդյունքում ստեղծված նախագծերը կներկայացվեն լուսանկարչական ցուցահանդեսի կամ օնլայն ցուցահանդեսի տեսքով:

Նախագծեր
<<Կարանտինային>> ռեպորտաժներ
Համավարակը ստեղծեց նոր իրականություն, սովորություններ ու նաև հարաբերություններ։ Ինչ ազդեցություն ունեցավ այս իրավիճակը մարդկանց կյանքում, քաղաքային միջավայրում, մարդկանց գործունեության վրա։ Նախագիծը նպատակ ունի ուսումնասիրել այս հարցերը։ Սովորողը հնարավորություն կունենա կատարել իր անձնական հետազոտությունը, կսովորի ռեպորտաժային ձևաչափով ներկայացնել բովանդակությունը, կծանոթանա ռեպորտաժ ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական լեզվին։
Աշխատանքի մեթոդական նկարագրություն
1․Նյութի ընտրություն քննարկում
2․Նկարահանման պրոցես
3․Մոնտաժ և լուսանկարների մշակում
Արդյունքներ
Նախագծի արդյունքում կստեղծեն երկու ձևաչափով ռեպորտաժներ՝ վիդեո և ֆոտո։ Արդյունքները կհրապարակվեն <<Սեբաստացի TV -ի>> ենթակայքում, սովորողների բլոգներում։
Մասնակիցներ
<<Կարանտինային>> ռեպորտաժներ նախագիծը կիրականացվի կինո-ֆոտո ընտրությամբ խմբերի մասնակիցների հետ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s