Բովանդակություն, նպատակ: <<Տարածքը՝ օբյեկտ>> լուսանկարչական-հետազոտական նախագիծ է, որի խնդիրն է ուսումնասիրել Հայաստանի տարբեր քաղաքների, գյուղերի հանրային և ոչ հանրային տարածքները, քաղաքային ենթակառույցները, և այլն: Խնդիրները, որոնք պարունակում են հետազոտվող տարածքները, կարող են լինել տարբեր բնույթի և ոլորտի՝ սոցիալական, պատմա-մշակութային, քաղաքական, էկոլոգիական: Նախագծի իրականացման փուլերը՝ 1.Հետազոտվող տարածքների ընտրություն, քարտեզագրում, տեղեկությունների հավաքագրում
2. Հետազոտվող տարածքների նկարահանում
3.Լուսանկարների խմբագրում, մշակում և հրապարակում
Նախագծի մասնակիցները Քոլեջի սովորողներն են: Նախագծի արդյունքները պարբերաբար կհրապարակվեն, կներկայացվեն կրթահամալիրի կայքում: Նախագծի վերջնական արդյունքները կներկայացվեն կատալոգի տեսքով:
Նախագծի տևողությունը՝ մեկ տարի: