Նպատակ, բովանդակություն։ Մեզ շրջապատող աշխարհը բազմապիսի է։ Լուսանկարչի խնդիրն է այդ բազմազանության միջից առանձնացնել իրեն հետաքրքրող և հուզող էլեմենտները՝ կիսելու այն այլոց հետ։ Այս նախագծի նպատակն է ուսումնասիրել և լուսանկարել միջավայրը՝ տունը, բակը, փողոցը, քաղաքը։ Ստեղծել ամբողջական ֆոտոպատում այդ միջավայրի մասին։ Յուրաքանչյուր ֆոտոշարք պետք է ներառի 10-15 լուսանկար։ Նախագիծը միտում ունի՝
1․Զարգացնել սովորողի հետազոտական կարողությունները
2․Զարգացնել ստեղծագործական միտքը
3․Զարգացնել լուսանկարչական ունակությունները
Աշխատանքի մեթոդական նկարագրություն։ Սովորողները աշխատում են անհատապես։ Լուսանկարների քննարկումը կատարում ենք թիմային օնլայն հարթակում։
Մասնակիցներ՝ Միջին և կրտսեր դպրոցների կինո-ֆոտո ընտրությամբ խմբեր։
Արդյունքները կհրապարակվեն սովորողների բլոգներում, դպրոցների ենթակայքերում։
Ամփոփում՝
Աննա Թադևոսյանի ֆոտոշարքը
Հաղթելու ենք տեսահոլովակի ստեղծում
Մարիա Աբրահամյանի ֆոտոշարքը
Թադե Այնթափյանի ֆոտոշարքը
Անահիտ Թովմասյանի ֆոտոշարքը
Լիա Այվազյանի ֆոտոշարքը
Լուիզա Հարությունյանի ֆոտոշարքը