Բովանդակություն, նպատակ: Ամանորին մնացել են հաշված օրեր: Մենք պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ փոխվել են մեր առաջնահերթություններն ու ամանորյա հրաշքների ձևակերպումները: Այս ուսումնական նախագծի նպատակն է սոց. հարցումների միջոցով պարզել հանրային սպասումները նոր եկող տարուց, գեղեցիկ մաղթանքներով ոգեշնչենք միմյանց: Նախագծի ընթացքում սովորողները կծանոթանան՝
1.Հարցազրույց պատրաստելու կանոններին
2.Տեսանկարահանման առանձնահատկություններին
Աշխատանքի մեթոդական նկարագրություն: Սովորողները՝ փոքրիկ խմբերով , հարցազրույց են վերցնում իրենց ընկերներից, դասավանդողներից, անցորդներից՝ նախապես կազմելով վիդեոուղերձի հարցերը: Այնուհետև մոնտաժային որևէ ծրագրի միջոցով պատրաստում են ամանորյա տեսաուղերձներ:
Արդյունք: Նախագծի արդյունքները կհրապարակվեն ՙՙՍեբաստացի՚՚ TV-իի ենթակայքում՝ որպես փոքրիկ ամանորյա նվերներ յուրաքանչյուրիս:
Մասնակիցներ: Կինո-ֆոտո ընտրությամբ խմբեր: