“Pixel” լուսանկարչական ամսագիր

“Pixel” լուսանկարչական ամսագիրը ուսանողական-ստեղծագործական նախաձեռնություն է, որը միտում ունի զարգացնելու այլընտրանքային լուսանկարչական լեզուն ու բովանդակությունը, պատկերային նոր հեռանկարների ստեղծումն ու տարածումը։ Ամսագիրը ունենալու է իր ցանցային պլատֆորմը։ Այս նախաձեռնությունը բաց է, մասնակից կարող է դառնալ յուրաքնչյուրը, ով մտահոգված է ժամանակակից լուսանկարչության հիմնախնդիրներով։ Ամսագրի խորագրերը՝
1․Լուսանկարչության մասին /այս բաժնում սովորողները կթարգմանեն լուսանկարչության վերաբերյալ հոդվածներ, կգրեն նաև իրենց հոդվածներն ու պատումները, սա համագործակցային էջ է այլ դասավանդողների, սովորողների հետ/
2․Տարածքը՝ պատկեր /այս բաժնում սովորողները կներկայացնեն իրենց միջավայրային-հետազոտական ֆոտոշարքերը, որը կարող է վերաբերվել և՛ Երևանին, և՛ այլ քաղաքներին, գյուղերին ու համայնքներին։
3․Դոկումենտա /ֆոտոռեպորտաժների միջոցով կներկայացվեն սովորողներին հուզող խնդիրներն ու իրադարձությունները/։
4․Ես /այս բաժնում ֆոտոշարքի միջոցով կներկայացվի ամսագրի տվյալ համարի հերոսը։
5․Գովազդ /այստեղ տեղ կգտնեն կրթահամալիրում արտադրական ուսուցման միջոցով ստեղծված իրերի ստեղծագործական լուսանկարները/
6․camera obscura /այս բաժնում տեղ կգտնեն սովորողների անհատակա արտ-նախագծերը/
Աշխատանքի մեթոդական նկարագրություն։ Ամսագրի յուրաքանչյուր խորագիր ունենալու է իր պատասխանատուն։ Թիմային աշխատանքի միջոցով ընտրելու և քննարկելու ենք տվյալ համարի բովանդակությունը, կատարելու ենք աշխատանքի բաժանում։ Նկարահանումները կկատարվեն և՛ խմբային, և՛ անհատական սկզբունքով։
Համագործակցություն։ Նախագիծը իրականացվում է Հերմինե Անտոնյանի և իր սովորողների աջակցությամբ։ Ամսագրի թվային հարթակի ստեղծման աշխատանքները իրականացնում է կրթահամալիրի ՏՏ լաբորատորիան։
“Pixel” ամսագրի աշխատանքային խումբ՝ Քոլեջի <<Լուսանկարչական գործ>> բաժնի սովորողներ։
Արդյունքներ։ “Pixel” ամսագրի ստեղծում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s