Աբստրակցիոնիզմ կամ Աբստրակտ արվեստ (լատ.՝ abstractio), գեղանկարչության և արվեստի վերացական ոճ, որը մարդուն, առարկաները, բնությունը և այն ամենը, ինչ գեղանկարչության մեջ նկարում ենք իր իսկ չափերով, ձևով, լույս ու ստվերով, աբստրակտ ոճում այդ բոլորը խախտված է ներկայացվում։ Գեղանկարչության մեջ աբստրակցիոնիզմի ուղղություններից են կուբիզմը, սուպրեմատիզմը և այլն։
Գլխավոր ներկայացուցիչներից են Վասիլի Կանդինսկին և Կազիմիր Մալևիչը («Սև քառակուսի» հայտնի կտավով), Պ. Մոնդրիանը, Ռ. Դեչոնեն և ուրիշներ։ Աբստրակցիոնիզմը, իբրև ռեալիզմի հակոտնյա, հրաժարվում է առարկայական աշխարհի՝ պատկերումից և արվեստը հանգեցնում նյութի անիմաստ ու խառնաշփոթ գործածմանը (գույնը և գիծը՝ գեղանկարչությունում, ծավալները և կոնստրուկցիաները՝ քանդակագործությունում, հնչյունը՝ երաժշտության մեջ ևն)։ /Նյութի աղբյուրը՝ նվիքիպեդիայից/
Աբստրակցիոնիզմի պրակտիկայի կիրառումը լուսանկարչության մեջ հետաքրքիր խնդիր է դառնում սովորողների համար։ Քանի որ՝
1․ Սովորողները ծանոթանում են գեղանկարչական այս ժանրի և հեղինակների հետ
2․Ստեղծագործական ձևեր կիրառելով ստեղծում են իրենց ինքնատիպ կոմպոզիցիաները։
Մասնակիցներ՝ կինո-ֆոտո ընտրությամբ խմբեր։
Արդյունքներ՝ օնլայն լուսանկարչական ցուցահանդեսներ կրթահամալիրի ենթակայքերում։
Ամփոփում՝
Մարիա Աբրահամյանի ֆոտոշարքը
Լիա Այվազյանի, Անահիտ Թովմասյանի ֆոտոշարքը