Բանգլադեշյան պլեներ․ վլոգերության, կինո-ֆոտո փառատոնի ծրագիր

Հիմնական ուղղությունները
1․Անհատական, ընտանեկան և դասարանական TV-ներ:
2. Մարզական TV-ներ։
3․Անհատական կամ խմբային վլոգինգային նախաձեռնություններ։
4․Մեթոդական տեսադասեր. դասավանդման մեթոդի, նախագծային ուսուցման կազմակերպման-արդյունքների ներկայացում (առնվազն մեկ տեսանյութ, ցանկության դեպքում կարող են լինել մի քանիսը)
5․Կրթահամալիրային ֆոտո և վիդեո լուսաբանումներ։
6․Առցանց ֆոտոցուցահանդեսներ։ /նախագծային կամ անհատական նախագծեր/
7․Ֆոտոպատում և ֆոտոշարք / անհատական, նախագծային, թեմատիկ ֆոտոշարքեր, ֆոտոպատմություններ/
8․Մեդիագրադարանի հարստացում տեսանյութերի փաթեթով. մի թեմայով տարբեր մարդկանց, տարբեր նյութերի հավաքում, ներկայացում մի փաթեթով.
9․Լուսաբանում փառատոնային հարթակներից
Մեդիափառատոնին ուղարկվող տեսանյութերին և ֆոտոշարքերին ներկայացվող տեխնիկական պահանջներ.
- Հաղորդումների տևողությունը՝ մինչև 10 րոպե
- Տեսադասերի տևողությունը՝ մինչև 15 րոպե
- Ներկայացվող հաղորդումների շարքը, տեսադասերը և ֆոտոշարքերը պիտի իրենց հետ կից ունենան կարճ նկարագիր (կամ ձևակերպված նախագծի հղում)
- Թեմատիկ հաղորդումների շարքը, ֆոտոշարքերը, դասարանական TV-ները պիտի հավաքված լինեն մեկ հղումի տակ, լինեն հասկանալի ու համակարգված
- YouTube-ում հրապարակված տեսանյութերի վերնագրերը պարտադիր պիտի լինեն հայատառ ու համապատասխանեն նյութի բովանդակությանը (ցանկալի է նկարագրի հատվածում նշել կրթահամալիրի անունն ու մասնաճյուղը, նաև մի քանի բառով նկարագրել՝ ինչի մասին է տեսանյութը)
- Փառատոնին մասնակից նյութերը պիտի նկարված լինեն 2020-21 ուս. տարվա ընթացքում
- Ֆոտոշարքերի նկարները պետք է ունենան մինիմալ տեխնիկական որակ
Անվանակարգեր- Լավագույն ֆիլմ
- Լավագույն վավերագրական ֆիլմ /դոկումենտալ, հետազոտական աշխատանք/
- Լավագույն անիմացիոն ֆիլմ /մուլտֆիլմ/
- Լավագույն օպերատորական աշխատանք /տեսախցիկի հմտագույն, գրագետ շարժում/
- Լավագույն ռեժիսորական աշխատանք
- Լավագույն մոնտաժային աշխատանք
- Լավագույն մարզական TV
- Լավագույն թեմատիկ լուսանկարչական շարք, ֆոտոպատում
- Լավագույն ֆոտոֆիլմ
- Լավագույն լուսանկար
- Լավագույն տեսաբլոգ
- Լավագույն անհատական Tv
- Լավագույն ընտանեկան Tv
- Մեդիագրադարանի հարստացում տեսանյութերի փաթեթով. մի թեմայով
Հայտերը կարող եք ուղարկել հունիսի 10-22-ը այս էլեկտրոնային հասցեներից մեկով՝ susanemil@mskh.am, meri.sargsyan@mskh.am:
Հունիսի 16
ժամը 11-ին աշխատանքային հանդիպում Մարինա Մկրտչյանի հետ, թեման՝ Ֆոտոպատմության առանձնահատկությունները։
Հունիսի 17
ժամը 11։00 Արևմտյան դպրոցի վերնատանը տեղի կունենա արևմտյան դպրոցի սովորողներ Մարկ Վարդանյանի և Արեգ Քեշիշյանի ցուցահանդեսը։
Հունիսի 21
ժամը 12։00 սովորող-սովորեցնող ձևաչափով աշխատանքային հանդիպում միջին դպրոցի և Քոլեջի սովորողների հետ։ Թեման՝ ռեպորտաժային նկարահանման առանձնահատկությունները
Հունիսի 23
ժամը 11։00 Պիքսել լուսանկարչական ամսագրի շնորհանդես Քոլեջում։