Բովանդակություն, նպատակ։ Կոմպոզիցիայի կարևոր բաղադրիչ լինելով՝ գույնը ունի մեծ ազդեցություն կոմպոզիցիայի ճիշտ կառուցման գործում։ Հատկապես դժվար է կառուցել այնպիսի կոմպոզիցիաներ, որտեղ գույների բազմազանություն չկան։ Այստեղ առաջանում են հեռանկարային խնդիրներ։ <<Միագույն օբյեկտներով կոմպոզիցիաների կառուցում>> նախագծի նպատակն է ստեղծել լուսանկարչական կոմպոզիցիաներ՝ ընտրելով միայն մեկ գույնի օբյեկտներ։
Դա հնարավորություն կստեղծի՝
1․Լույսի միջոցով աշխատել գույնի հետ
2․Սովորել օգտագործել հեռանկարի օրենքները
3․Կոմպոզիցիոն ճիշտ լուծումներ գտնել
Նախագծի մասնակիցներ՝ Քոլեջի լուսանկարիչների խումբ։
Նախագծի տևողությունը՝ սեպտեմբերի 1-10-ը։
Արդյունքները կներկայացվեն առցանց ցուցահանդեսի տեսքով։