Լուսանկարչական աշխատարանի նպատակն է սեբաստացիական համայնքի և բնակչության համար ստեղծել հանդիպումների շարք, որոնց ընթացքում մասնակիցները կզարգացնեն իրենց մասնագիտական կարողությունները, ստեղծագործական հմտությունները, ձեռք կբերեն պատկերային ստեղծական բովանդակություներ կառուցելու գիտելիքներ: Լուսանկարչական աշխատարանի բանախոսն է Կարին Գրիգորյանը: Աշխատարանի նկարագիրը՝
Հանդիպում առաջին
Խորագիր. Լուսանկարչություն. իմ սեր, իմ ցավ
Հանդիպման ընթացքում կքննարկվեն լուսանկարչության հիմնային հարցերը, լուսանկարի/պատկերի տարբեր հաստատված սահմանումները, կբացահայտենք լուսանկարչությունը որպես պատկերի ստեղծման տեխնոլոգիա:
Հանդիպում երկրորդ
Խորագիր. Լուսանկարչություն. պատկերի ուժը
Հանդիպման ընթացքում կքննարկվեն պատկերի՝ մեր երկու տարբեր ընկալումները, պատկերի ու իրականության առերեսումը, պատկերը՝ որպես անձնական տպավորություն այլոց փոխանցելու ջանք եւ դրա ներուժը:
Հանդիպման ավարտին քննարկման կառաջադրվի 1 պատմական վիճարկելի լուսանկար:
Հանդիպում երրորդ. առցանց
Հանդիպման ընթացքում կքննարկվեն եւ կամփոփվեն տվյալ լուսանկարի վերաբերյալ մասնակիցների կատարած համացանցային հետազոտությունը եւ կհիշենք նախորդ երկու հանդիպման ընթացքում լուսանկարչության/պատկերի վերաբերյալ հնչած հիմնական դրույթները: