Բովանդակություն, նպատակ։ Ամեն օր մենք տեսնում-ընկալում են միլիոնավոր կադրեր։ Մարդու աչքը մեկ վայրկյանում ընդունակ է տեսնելու 25 կադր։ Այդ տեսողական ինֆորմացիայի շնորհիվ է նաև, որ մենք պատկերացում ենք կազմում մեզ շրջապատող աշխարհի մասին։ <<Պատկերային օրագրի>> նպատակն է օրվա տարբեր ժամերի ֆիքսել այն պատկեր-կադրերը, որոնք մենք առավել շատ ենք կարևորում, որոնք կարևոր ներդրում ունեն մեր հուզական վիճակի վրա։ Պատկերների միջոցով կարելի է հասկանալ այն միջավայրը, այն մթնոլորտը, որը շրջապատում է մեզ։ Այս լուսանկարչական նախագծի նպատակն ՝
1․Սովորել մեկ կադրի միջոցով հաղորդել պատմություն
2․Կարողանալ կենտրոնանալ առավել <<կարևոր>> և խոսուն տեսողական ինֆորմացիայի վրա
3․Զարգացնել կոմպոզիցիոն հմտությունները
Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ խումբ։
Արդյունքներ՝ նախագծի արդյունքները կհրապարակվեն ենթակայքում։
Նախագծի իրականացման ժամանակահատված՝ նոյեմբերի 1-13։
Աշխատանքները կարող եք ուղարկել այս էլ․ հասցեին՝ susanemil@mskh.am