Այս ուսումնական շրջանը ավարտեցինք մի տեքստի քննարկմամբ, որը իմ երազանքն էր դարձել տարիներ շարունակ։ Երազանք՝ ունենալ սովորողների այնպիսի խումբ, որոնց հետ հնարավոր լինի անդրադառնալ այսպիսի բովանդակությամբ տեքստերի /մի քանի անգամ տարբեր խմբերի հետ փորձել եմ, սակայն ձախողել եմ մտադրությունս/ Տեքստը պատկանում էր լուսանկարչության տեսաբան Սյուզան Զոնթագին։ Մեր քննարկումը ստացվեց, իմ մոտ էնպիսի տպավորություն է, որ տուն եմ սարքել իմ ձեռքերով /չգիտեմ սա հաշվետվություն գրելու տրամաբանության մեջ մտնում է, թե ոչ, բայց չեմ ուզում անհանգստանալ դրա համար/։ Մինչ տեքստի քննարկումը ուսումնասիրել էինք նյույորքյան լուսանկարչական դպրոցը իր կարևոր ներկայացուցիչներով, կարդացել էինք տասնյակ հոդվածներ, կատարել թարգմանություններ, քննարկումներ։ Այդ կատարած աշխատանքը նման էր նրան, երբ լեռնագնացները փոքր բարձրություններ են հաղթահարում մարզվելու նպատակով։ Զոնթագի տեքստի հաղթահարումը այդ մարզումների արդյունքն էր, Արագածի հյուսիսային գագաթը բարձրանալու պես մի բան։ Հա, առջևում կա Մասիս, Էվերեստ, բայց այս խմբի հետ վստահ եմ, որ կկարողանանք բարձրանալ այդ գագաթները ևս։ Ամեն ուսումնական շրջանի ավարտին ես ինձ հարց եմ տալիս, թե ինչ սովորեցի այս ընթացքում, քանի որ վստահ եմ, եթե ինքս ոչ մի նոր բան չսովորեցի, չեմ կարող մոտիվացնել նաև իմ սովորողներին։ Այս ուսումնական շրջանում սովորել եմ՝
1․Համառություն՝ դիմագրավելու իներցիոն <<ուսումնական նախագծերին>>
2․թիմային աշխատանքի արդյունավետ կազմակերպում /միշտ վրիպումներ շատ էին լինում/ ։